ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տիխանովսկայան հայտարարել է Լուկաշենկոյի կողմից բելառուսների ահաբեկման փորձի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ լրիվ մարտական պատրաստվածության մասին հայտարարությունները համարում է ժողովրդին ահաբեկելու փորձ:

«Սա քայլ է, որին մեր ժողովուրդն արդեն սովոր է: Սա սովորական ահաբեկում է: Բայց բելառուսներն այլևս չեն վախենում. նրանք պատրաստ են պաշտպանել իրենց իրավունքները»,- ասել է Տիխանովսկայան:

Նա նաև գտնում է, որ եթե զինվորականներին հրաման տրվի՝ ցրել խաղաղ ցուցարարներին, նրանք դա չեն անի:

«Դա բանակի կողմից հանցագործություն կհամարվի, բելառուսները չեն կարող ծեծել բելառուսներին: Ես ավելի քան վստահ եմ, որ և' բանակում, և' ոստիկանությունում դա հասկանում են»,-ավելացրել է նախագահի ընդդիմադիր թեկնածուն:

Օգոստոսի 22-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանրապետության ռազմական հրամանատարությանը՝ պետության տարածքային ամբողջականության պաշտպանության  համար հրամայել է գործածել ամենակոշտ միջոցները: Նա նաև անվտանգության աշխատակիցներին հանձնարարել է երկու օրվա ընթացքում կարգուկանոն հաստատել երկրում:


Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular