ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բժիշկները պատմել են Նավալնիի ներկայիս առողջական վիճակի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Օմսկի շտապօգնության թիվ 1 հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին ասել է, որ ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին գտնվում է կայուն ծանր վիճակում: Այս մասին հայտնել է РИА Новости-ն:

Բժշկի խոսքերով՝ օգոստոսի 23-ին նա բեռլինյան «Շարիտե» հիվանդանոցի (որտեղ այժմ գտնվում է Նավալնին) գործընկերներից նամակ է ստացել, որում շնորհակալություն էին հայտնել Նավալնիի կյանքը փրկելու համար՝ տեղեկացնելով ռուս ընդդիմադրի ներկայիս վիճակի մասին:

Ավելի վաղ Մուրախովսկին օգնություն էր առաջարկել իր գերմանացի գործընկերներին: Նա նամակ էր ուղարկել՝ առաջարկելով Նավալնիի ընտանիքի համաձայնությամբ, փոխանցել ընդդիմադրի հետազոտությունների արդյունքները: Գերմանացի բժիշկները շնորհակալություն են հայտնել և նշել, որ չեն կասկածում՝  հիվանդի կյանքը հաջողվել է փրկել:

Հիշեցնենք, որ ընդդիմադրին բուժման նպատակով Գերմանիա են տեղափոխել օգոստոսի 22-ի կեսօրին: Միևնույն ժամանակ նա ճանաչվել է որպես կանցլեր Անգելա Մերկելի հյուր:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular