ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերագույն դատարանի վերստեղծումը իրավական անվտանգության նոր, ավելի բարձր մակարդակ կապահովի. Հովհաննես Մանուկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները միավորելու հարցը հայեցակարգում ներառելու որոշումը տարբեր մեկնաբանությունների պատճառ է դարձել: Մի մասի կարծիքով սրանով փորձ է արվում փակել ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը: Մյուսների կարծիքով Գերագույն դատարանի ստեղծումը հնարավորություն կտա ավելի գործուն դարձնել օրենքները:

Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի կարծիքով Հայաստանում տարբեր մոդելներ են եղել: Մասնավորապես՝ խորհրդային շրջանում երկաստիճան դատական համակարգ էր գործում Գերագույն դատարանի գլխավորությամբ, այնուհետև ստեղծվեց եռաստիճան համակարգ, միաժամանակ սկսեց գործել սահմանադրական արդարադատության համակարգը:

Ինչ վերաբերում է առաջարկվող տարբերակին, ապա գլոբալ առումով, ըստ Մանուկյանի՝ Գերագույն դատարանի վերստեղծումը և նրան նաև սահմանադրական արդարադատության գործառույթով օժտելը կտա իրավական անվտանգության նոր, ավելի բարձր մակարդակ: Մյուս կողմից այն թույլ կտա բարձրագույն դատական ատյանի նախադեպային որոշումների որակապես այլ մակարդակ ունենալ, որը թույլ կտա շատ ավելի կանխատեսելի դատարան ունենալու իրական շանս ձեռք բերել։ Նրա կարծիքով՝ ներկայում դատարանների հանրային վստահության մակարդակը չափազանց ցածր է, և ընդամենը կադրային փոփոխություններով դա շտկելն իրատեսական չէ։

Եվ, եթե իսկապես քաղաքական կամք կա վերստեղծելու Գերագույն դատարան, ապա Սահմանադրության ուժով կդադարեն թե՛ Սահմանադրական, թե՛ Վճռաբեկ դատարանների դատավորների լիազորությունները, և Սահմանադրությամբ սահմանված կարգով կձևավորվի նոր բարձրագույն դատարանի կազմը։ Այսկերպ լուծումը կլինի ավելի ֆունդամենտալ և իրավական տեսակետից՝ անթերի, համոզված է Հ. Մանուկյանը։

Կարիննե Մանուկյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular