ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արսեն ջան, սիրուն չի»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր հայտնի դարձավ, որ իր ֆեյսբուքյան օգտահաշիվն ապաակտիվացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով ի դեպ՝ բավականին ակտիվ ֆեյսբուքյան օգտատեր էր։ Որքան էլ զարմանալի է՝ Թորոսյանը ապաակտիվացրել է նաև ֆեյսբուքի պաշտոնական էջը, որը, ինչպես և մնացած պետական համակարգում աշխատող անձանց պաշտոնական էջերի դեպքում, պետական միջոցների հաշվին է «ռասկրուտկա» արվել։ Ստացվում է, որ Թորոսյանը փաստացի փոշիացրել է հայ հանրության միջոցները, զուտ իր հաճույքի համար ֆեյսբուքյան պրոֆիլ է բացել, օգտագործել այն, ապա՝ փակել։ Սա հերթական անգամ վկայում է պետության նկատմամբ ոչ սրտացավ և անտարբեր մոտեցումներ ունենալու ու անհայրենիք լինելու մասին, երբ պետական բարձրաստիճան պաշտոնյան իրեն պահում է ամենասովորական ֆեյքի օրինակով։

Իսկ եթե ավելի լուրջ, Թորոսյանի այս պահվածքն ամբողջովին ապացուցում է, թե ինչպես է պայքարել և ներկայումս պայքարում կորոնավիրուսի դեմ։ Ամբողջովին համավարակի դեմ պայքարը ձախողած և անհամեմատ մեծ չափերի պետական միջոցներ մսխած Թորոսյանը, նման քայլով ուղղակի փորձում է զերծ մնալ հանրային հարթակում «ափաշկյարա» քննադատվելուց և անարգանքի սյունին գամվելուց, ինչպես նաև հաշվետվողականությունից և հենց այդ իսկ պատճառով նախընտրել է նման նայիվ քայլի գնալ:

Իրականում սա ստորություն է նաև այն առումով, քանի որ բազմահազար մեր հայրենակիցներ առողջապահության նախարարության որոշումների փոփոխությունների ու համաճարակային նոր կարգավորման կամ առանցքային որևէ հայտարարության մասին տեղեկանում էին հենց Թորոսյանի պրոֆիլում արված գրառման արդյունքում և ստացվում է, որ, ներկայումս զրկվելով այդ գործիքից, ստիպված պետք է ուշի ուշով խորամուխ լինել նախարարության պրես-ռելիզներին։ Այս ողջ պատմությունը խոսում է նախարարի ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին։ Թորոսյանը սեփական անձի մասին անհամեմատ մեծ կարծիք ունեցող և ինքնասիրահարված մի կերպար է, ով փաստացի չդիմանցավ հանրային ճնշմանը և «լքեց խրամատը»։ Դասականը տվյալ իրավիճակում կասեր՝ «Արսեն ջան, սիրուն չի»։

Արթուր Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular