ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի կատարած միակ «խոստումը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես կանխատեսում են բազմաթիվ տնտեսագետներ և ֆինանսիստներ, առաջիկայում ՀՀ-ին բավականին ծանր ժամանակներ են սպասվում՝ կապված օր օրի հետ նահանջող տնտեսական ցուցանիշների և ակնհայտորեն գոյություն չունեցող ներդրումների հետ։ Անցած տարին, լավ թե վատ, անցանք բուքմեյքերական ընկերություններում խաղադրույքներ կատարողների աշխուժության, ավտոմեքենաների զանգվածային ներկրման և հանքերի կատաղի շահագործման հաշվին։ Արդյունքում, հարստացան բուքմեյքերական ընկերությունների սեփականատերերը, իսկ հազարավոր քաղաքացիներ անիմաստ ձևով կորցրեցին իրենց գումարները։

Ավտոմեքենաներ ներկրողներն իրենց հերթին չկարողացան վաճառել իրենց ներկրած ավտոմեքենաների մեծ մասը, դարձյալ կորցնելով ահռելի գումարներ և հայտնվելով ծանր պարտքերի տակ, ամենուր բողոքավոր և վարկերի տակ կքած քաղաքացիներ են։ Սրա հետ մեկտեղ մոտ 18 մլրդ դրամ կորցրեց գյուղատնտեսությունը 2018 թ․-ին, քանի որ ամռան շոգ ամիսներին Սևանից գյուղատնտեսության համար Փաշինյանի կառավարությունը ոռոգման ջուր բաց չթողեց և Արարատյան դաշտի բերքն ու մշակաբույսերը մեծ կորուստներ կրեցին։

Ի դեպ՝ գյուղատնտեսությունը շարունակում է մինչ օրս երկրաչափական պրոգրեսիայով գումար կորցնել՝ պայմանավորված մրգի ու բանջարեղենի, մսի և կաթնամթերքի ծավալների անընդհատ նվազմամբ։ Նշենք, որ բացի հանքարդյունաբերությունից, արդյունաբերության մնացած բոլոր ճյուղերի արտադրության ծավալները նվազեցին, բացի դրանից չստեղծվեցին նոր աշխատատեղեր, կրճատվեցին եղածները։ Ըստ էության՝ նրանք, ովքեր խոսում են 20 տարվա «թալանածի» կամ կառուցած-չկառուցածի մասին, բավական է միացնեն հիշողությունը, համեմատեն 1998 թ․-ի Հայաստանը 2018 թ․-ի Հայաստանի հետ և տեսնեն տարբերությունը։ Ի դեպ՝ դա այն բացառիկ խոստումն է, որը Նիկոլ Փաշինյանն իրականացրել է։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular