ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


էշին էլ պետք է պարզ լիներ, որ կայուն մեծամասությունը 3/5-րդից ավել չպետք է լինի, բայց դուք ասում եք՝ 2/3-րդ խրելու եք մինչեւ վերջ. Հ. Բագրատյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Պարո´ն Հարությունյան, սուտը մնում է սուտ»: Այս խոսքերով սկսեց իր ելույթը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: «Մի´ կարծեք, որ եթե հիմնավորում եք, ապա սուտը դադարում է սուտ լինել: Հիմնավորված սուտը նույնպես սուտ է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ անցում կատարելով հիմնական հարցերին: «Մենք ցուցակներում ունենք 2.5 մլն ընտրող, 2.5 մլն բնակչություն: Ի՞նչ է ասում ընդդիմությունը. մենք ասում էինք այն, որ եթե ընտրությունն անց է կացվում Վանաձորում, Դիլիջանում, Իջեւանում եւ այլուր, այդտեղ մասնակցում են մշտական բնակիչները, իսկ ովքե՞ր են մշտական բնակիչները՝ դրանք այն քաղաքացիներն են, որոնք վեց ամիս եւ ավել ապրել են այստեղ: Իսկ մնացածին դուք հանում եք մշտական բնակչությունից, բայց ասում եք՝ եթե գա, դիմում գրի, կթողնենք՝ քվեարկի: Հիմա մենք ասում ենք՝ նույնն արեք ամբողջ հանրապետությունում, բայց դուք ասում եք՝ ո´չ, հնարավոր չէ: Ասում եք՝ նրանց ծրագիրն ուրիշ է, դուք էլ փոխեք ծրագիրը»,- ասաց Հրանտ Բագրատյանը՝ կոչ անելով մաքրել ցուցակները:
«Եղբա´յր, մաքրե´ք ցուցակները, դուք դա պարտավոր եք անել»,- ասաց նա: Անցում կատարելով մյուս խնդրահարույց հարցին՝ նա նշեց. «Բերիք, զոռով-շառով անցկացրիք կայուն մեծամասնության թեզը, դրա փորձը վերցրել էիք Իտալիայից՝ 54%: Դուք ասում եք՝ կայուն մեծամասնությունը չպետք է թպրտա, բայց այնպես էլ չլինի, որ ինչ ուզենա, անի: Մտցրեցիք օրգանական օրենք հասկացությունը՝ 3/5-րդով է ընդունվում, ուրեմն էշին էլ պետք է պարզ լիներ, որ կայուն մեծամասությունը 3/5-րդից ավել չպետք է լինի, չէ, դուք ասում եք՝ 2/3-րդ խփելու եք մինչեւ վերջ: Փաստորեն մարսեցիք չանցած Սահմանադրությունը, ախորժակներդ բացվեց: Գոնե դուք ձեզ հաշիվ տալի՞ս եք, թե ինչ եք անում: Ո՞նց կարող է պատահել, որ կայուն մեծամասնությունը լինի 66.6 տոկոս»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ եթե կա կայուն մեծամասնություն, ապա կա նաեւ կայուն փոքրամասնություն: «Բայց դուք ասում եք, որ կայուն մեծամասնություն կա, բայց կայուն փոքրամասնություն չկա, դա 1.3-րդն է»,- հայտարարեց Բագրատյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular