ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքակրթական դասերը, որոնք ավելի մնայուն են դեռ երկար կհիշվեն՝ մատնացույց անելով Հայկ Մարությանի օրինակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ժամանակ առ ժամանակ այս կամ այն պաշտոնյայի վրա հասարակության ուշադրությունը հրավիրելու, պաշտոնյաներին աշխատանքից ազատելու կամ նշանակելու սովորույթը նորություն չէ: Այդպես եղել է նախկինում, այդպես է նաև հիմա: Տևական ժամանակ է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից կատարվող աշխատանքը վարկաբեկելու ուղղությամբ ևս ինտենսիվ աշխատանքներ են տարվում: Կորոնավիրուսային քաոսի սկզբում, նույնիսկ, նրան քննադատեցին կառավարության նիստին դիմակով մասնակցելու մեջ: Մինչդեռ, հետո պարզվեց, որ դա ոչ թե քննադատության, այլ գովասանքի արժանի քայլ էր, քանի որ նա առաջիններից դիմակ կրելով օրինակ էր ծառայում և հարգանք դրսևորում հասարակության բոլոր անդամների նկատմամբ:
 
Ժամանակի ընթացքում փոխվում են քաղաքապետի հրաժարականի սցենարները, որը նույնիսկ, սկսել է Երևանի քաղաքապետին զվարճացնել: Հետաքրքիր է, որ վերջին շրջանում Մարությանից բողոքողներն այլևս չեն խոսում աղբահանության վատ վիճակի մասին, որն, ի դեպ Մարությանի ջանքերի շնորհիվ լուծվեց, օր-օրի կանաչապատվող տարածքներից, որը կրկին Մարությանի ջանքերի շնորհիվ է իրականություն դարձել: Վթարային վերելակների հիմնանորոգումից, որը երկար տարիներ անուշադրության մատնված թեմա էր, իսկ Մարությանի համառ ջանքերի շնորհիվ դարձավ իրականություն:
 
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, հերթական անգամ անդրադառնալով Երևանի քաղաքապետի գործունեությանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«Մարությանը պետք է շարունակի պաշտոնավարել, որպեսզի մեր քաղաքացիները հնարավորինս կարողանան տարբերակել պոպուլիզմը իրական ծրագրերից, տարբերակեն կոռուպցիան՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունից, տարբերակեն սրտացավությունը՝ երեսպաշտությունից։ Մի խոսքով... Մարությանի պաշտոնավարումից դեռ շատ դասեր կան քաղելու։ Այս հարցում ես լիարժեք համակարծիք եմ Փաշինյանի հետ, որ Մարությանը պետք է մնա և կենդանի դաս լինի քաղաքացու համար։ Իհարկե շատ են հնչում պնդումներ, թե «քաղաքն ափսոս է»։ Իհարկե՛, կան և կլինեն նաև անդառնալի վնասներ, բայց դրանք նյութական են, մեծ ջանքով և ժամանակով՝ դառնալի, իսկ քաղաքակրթական դասերը շատ ավելի արժեքային են և մնայուն»։
 
Աշուշտ, Հայկ Մարությանից շատերը պետք է օրինակ վերցնեն, շնորհակալություն հայտնեն այն ահռելի աշխատանքի համար, որն իրականացվել է այս կարճ ժամանակի ընթացքում: Ինչ վերաբերում է մնայուն արժեքներին, ապա դրանք էլ դեռ երկար ժամանակ կհիշեցնեն երևանցիներին, թե ում ջանքերի շնորհիվ են ազատվել այն ահասարսուռ վերելակներից, որոնցով օրը մի քանի անգամ իրենց կյանքն էին վտանգում:
 
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին հասցված վնասներին, ապա իհա՛րկե անցած տարիներին մայրաքաղաքին այնպիսի անդառնալի վնասներ են հասցվել, որոնք ոչ միայն նյութական են եղել, այլև՝ բարոյական: Ու թեև դրանցից շատերն այլևս հնարավոր չէ վերականգնել, բայց քաղաքակրթական դասերը, որոնք, իրոք շատ ավելի արժեքավոր են և մնայուն՝ դեռ երկար կհիշվեն, մատնացույց անելով Հայկ Մարությանի օրինակը, թե ինչպես է պետք ծառայել մայրաքաղաքին ու Երևանը դարձնել ոչ միայն ներկայանալի, այլև՝ հյուընկալ օջախ:

Ֆելիքս Սահակյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular