Դաժան պատկեր. ՀՀԿ-ն մարզերում չի կարողանում մի քանի տասնյակ մարդ հավաքել. «Ժամանակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժամանակ» թերթը գրում է.
«ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում մարզային կառույցների ներկայացուցիչների հետ՝ փորձելով պարզել, թե ինչպիսի իրավիճակ ունեն կուսակցությունում, և ինչ ռեսուրս է մնացել:
Պատկերը առավել քան դաժան է. հարյուր հազարանոց կուսակցությունը մարզերում չի կարողանում մի քանի տասնյակ մարդ հավաքել, իսկ որոշ մարզկենտրոններում և մեծ քաղաքներում ՀՀԿ-ն, որպես այդպիսին, ընդհանրապես գոյություն չունի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: