ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանն Անդրկովկասում. մեծ պատերազմի ռիսկը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսական «Росбалт» կայքը Սերգեյ Գորշկովի «Россия в Закавказье – риск большой войны» հոդվածով անդրադարձել է ՀՀ-ի հյուսիս-արևելյան սահմաններում հայ-ադրբեջանական հակամարտությունների սրացման, ինչպես նաև Ղարաբաղի ստատուս-քվոյի երկարատև պահպանման պայմաններում՝ Անդրկովկասում Ռուսաստանի ազդեցության թուլացման հարցերին:

Գորշկովը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտները հղի են ՌԴ-ի և Թուրքիայի զինված ուժերի պոտենցիալ բախումով:

Այսօր՝ օգոստոսի 26-ին, Մոսկվա է թռչելու Ադրբեջանի արտգործ նախարար Ջեյխուն Բայրամովը՝ Ռուսաստանի արտգործ նախարար Սերգեյ Լավրովի հետ Լեռնային Ղարաբաղի հայ-ադրբեջանական հակամարտությունների սրացումները քննարկելու նպատակով:

Հուլիսին Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին նույնպես դիտվել է հայ-ադրբեջանական հակամարտությունների սրացում, որը հարուցել է տարածաշրջանային ազդեցության հավասարակշռության փոփոխություն: Տարածաշրջանային ազդեցությունն Անդրկովկասում կայունության հիմնաքարերից մեկն է, ուստի, Ռուսաստանը պետք է հաշվի առնի այս փոփոխությունը:

Սերգեյ Լավրովը «Труд» թերթին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ հակամարտության ձգանը եղել է հայկական կողմի՝ հին սահմանային անցակետի վերականգնումը, որը գտնվում է ադրբեջանական արտահանող խողովակաշարերից 15 կմ հեռավորության վրա: Դա մի կողմի մոտ մեծ անհանգստություն է առաջացրել, իսկ մյուսի մոտ՝ չարդարացված պատասխան հակազդում՝ գործի դնելով հակամարտության թափանիվը՝ իր անկանխատեսելի հետևանքներով:

Հոդվածի հեղինակը գրել է, որ արտահանող խողովակաշարերը, որոնք կարող են Հայաստանի կողմից թիրախավորվել, նավթով ու գազով ծածկում են Թուրքիայի էներգետիկ պահանջների մեկ երրորդը, ուստի, «անկանխատեսելի հետևանքների» համար դա դառնում է ոչ միայն պատճառ, այլև՝ շարժառիթ:

Այսպիսով, ստեղծվում է արատավոր շրջան՝ չլուծված կոնֆլիկտը, որը, ինչպես ցույց տվեց հուլիսյան սրացումը, ցանկացած պահի կարող է վերածվել թեժ փուլի, հղի է ինչպես ռուս-թուրքական պոտենցիալ հակամարտությամբ, այնպես էլ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության կորստով:

Եթե 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբերի պետերի հանդիպումը տեղի է ունեցել հենց Մոսկվայում, ապա 2020 թվականի հուլիսին Ռուսաստանի գործողությունները երկրների կողմից քննադատության են արժանացել: Մարգարիտա Սիմոնյանի հակափաշինյանական գրառումը խիստ օբստրուկցիայի է բախվել, իսկ Ռուսաստանի դիրքը գնահատվել է որպես չափազանց չեզոք:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ տարածաշրջանում ռուսական շահերի հետ կապված նախորդ քայլերը՝ շատ փորձագետների կարծիքով, դժվար է բարեկամական համարել:

Փորձագետների համաձայն՝ ադրբեջանական ԶԼՄ-ների «տեղեկատվական լցոնումը» սահմանային էսկալացիայի ժամանակաշրջանում ռուսական ռազմական նշանակության 400 տոննա բեռներ Հայաստան մատակարարելու մասին հոդվածներով, Ռուսաստանի «հայամետ դիրքորոշման» նկատմամբ Ադրբեջանում հասարակական դժգոհություն է առաջացրել: Բանը հասել է նրան, որ Ալիևը պարզաբանել է հարցը Պուտինի հետ:

Հետխորհրդային տարածաշրջանում հակամարտության լուծման գործընթացում առաջընթացի երկարաժամկետ բացակայությունը խաթարում է Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջաններում, որոնք համարվում են նրա ազդեցության ավանդական ոլորտները: Որքան երկար է պահպանվում Ղարաբաղի ստատուս-քվոն, այնքան Ռուսաստանի՝ որպես կարգավորման առավել ազդեցիկ միջնորդի դիրքը թուլանում է: Լավրովը նշել է, որ ղարաբաղյան բանակցությունների փուլային կարգավորման քննարկումը մերժվել է Հայաստանի ԱԳՆ-ի ղեկավարի գլխավորությամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular