ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության հերթական հակազգային քաղաքականությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քչերն են հիշում, որ Ապրիլյան քառօրյայից ընդամենը օրեր անց, ադրբեջանական քարոզչամեքենան հնարավոր բոլոր միջոցներով փորձում էր տեղեկատվական պատերազմի միջոցով միջազգային հարթակներում արհեստական ֆեյք-օրակարգերով արհեստական հաղթանակներ պոկել։ Հենց այդ օրերին ադրբեջանցիների կողմից շրջանառության մեջ դրվեց «Ապրիլյան պատերազմում հայերը պարտվել են» թեզը, դա հիմնականում արվեց իրենց ներքին լսարանի համար միայն, քանզի միջազգային լսարանի համար այս թեզն ուղղակի ծիծաղելի էր։ Դրա վառ օրինակն էր Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խումբը հասկացավ, որ խնդրի լուծման ռազմական տարբերակը Ադրբեջանին կարժենա նոր տարածքային կորուստներ և տարածաշրջանային անժամկետ անկայունություն:

Ներկայումս օրվա իշխանության մի քանի հայտնի վայպաշտոնյաների կողմից ապրիլյան պատերազմը նորից դրվեց ներքաղաքական շահարկումներում, և վերջին մի քանի օրերին ականատես ենք լինում, որ անընդհատ նշվում է, որ այդ լայնածավալ մարտական գործողություններն ընդամենը ադրբեջանական հերթական դիվերսիա է եղել․ համաձայնեք՝ տվյալ անձինք ուղղակի չեն տիրապետում իրավիճակին ընդհանրապես և գիտակցելով, թե մեխանիկորեն ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին։

Պարզ է մի բան՝ բառախաղերով, ալեգորյաներով և տերմինալոգիաները աղավաղելով երևույթի նկատմամբ գնահատականը չես կարող փոխել։ Ծիծաղելի է, երբ բրիգադների, կորպուսների, հատուկ ստորաբաժանումների կազմով, հազարավոր զինվորների մասնակցությամբ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկարությամբ մի քանի օր տևած մարտական գործողությունները, որի ժամանակ հակառակորդը օգտագործել է հարվածային ու հետախուզական աթեսներ, «Սպայկ», «Սոնցեպլյոկ» և այլ զինտեխնիկա, կարելի է դիվերսիա որակել։

Իշխանության ներկայացուցիչների կողմից որդեգրած այս գործելաոճն ինչ-խոսք մոլորության մեջ կարող է գցել մի խումբ անտեղյակների, բայց այս մեթոդը ոչ միայն հակապետական է, այլև ուղղակի ամոթալի։ Թուրքական քաղաքականության թելողները փայլուն գիտեն, որ «Յաշման» 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ ուղղակի ջախջախվել է։

Անդրանիկ Կիրակոսյան

ww.1or.am  

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular