ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի համար պայքարը թեժանում է

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ ռուս-արևմտյան հարաբերությունները գտվում են լարվածության գագաթնակետում: Երկու կողմից էլ հնչում են նախապատերազմական բնույթի հայտարարություններ։

Օրինակ` ԱՄՆ-ը սպառնում է հարվածներ հասցնել սիրիական բանակին, որը, ինչպես գիտենք, Ռուսաստանի դաշնակիցն է, իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարում է, որ Ռուսաստանի ռազմավարական համբերությունը սպառվում է: Օր-օրի ավելի է թեժանում ռուս-ամերիկյան հակամարտությունը, բանը հասել է նրան, որ կողմերն իրար հակադրվելու համար օգտագործում են իրենց վետոյի իրավունքը ՄԱԿ-ում և տապալում մարդասիրական որոշումներ: Ինչպես հայտնի է, Հայաստանը հետաքրքրում է և՛ Արևմուտքին, և՛ Ռուսաստանին:

Ռուսաստանը համարում է, որ արդեն «գրավել է» Հայաստանը, իսկ Արևմուտքը դեռ հույսը չի կորցնում, որ կարող է վերադարձնել այն, քանի որ Ռուսաստանը մեկ օրվա ընթացքում փոխեց Հայաստանի կուրսը ( 3 սեպտեմբերի, 2013թ ): Արևմուտքը, տեսնելով Հայաստանի ծանր ֆինանսատնտեսական վիճակը, որոշել է շատ փող բերել Հայաստան և փողով լուծել իր հարցերը: Սկզբի համար ներդրումները լինելու են հասարակական օղակներում, փորձ է արվելու ըմբոստացնել հասարակությանը և հակառուսական հուզումներ արթնացնել:

Փողի հաջորդ մասնաչափը բաժին է հասնելու լրատվամիջոցներին, որոնք արդեն սկսում են ընդգծվել: Երեկ Հայաստանի առաջատար լրատվականներից մեկը հայտարարություն տարածեց այն մասին, որ իր առջև նոր առաջնահերթություններ է սահմանել, և հաշվի առնելով Հայաստանի առջև ծառացած նոր մարտահրավերները՝ պայմանավորված արտաքին և ներքին մի շարք նոր սպառնալից իրողություններով, լրատվամիջոցը վերադասավորել է իր առաջնահերթությունները։

Ըստ հաղորդագրության՝ ներկա հանգրվանում լրատվամիջոցը Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության առաջընթացի միակ և հնարավոր երաշխիք տեսնում է ԱՄՆ-ի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի խորացված և բազմակողմ հարաբերությունների հաստատման և ամրապնդման օգտին քարոզչությունը։ Սա արդեն նորություն է հայկական լրատվական դաշտում, երբ լրատվականը բացեիբաց հայտարարում է իր ուղղվածության մասին:

Հաջորդ` ամենամեծ մասնաչափը բաժին է ընկնելու քաղաքական ուժերին, որոնք պետք է փորձեն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում հաղթել ռուսամետ ուժերին և այդ կերպ փոխեն Հայաստանի կուրսը: 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն Արևմուտքի համար շատ կարևոր են, և ամեն ինչ պետք է անեն, որ կարողանան «գրավել» Հայաստանը:

Հեղինակ` Գոռ Դավթյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular