ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որո՞նք են ամենաօգտակար չիփսերը

ՖՈՏՈ

Ռուս բժիշկ-սննդաբան Մարիյատ Մուխինան չորացման եղանակով պատրաստված՝ մրգային, բանջարեղենային և մսային չիփսերն անվանել է ամենաօգտակար չիփսերը: Այս մասին հաղորդել է Nation News-ը:

Բժշկուհին նշել է, որ ավանդական կարտոֆիլային չիփսերը, որոնք պատրաստվում են ֆրիտյուրի եղանակով (մինչև 130-180 °C տաքացրած մեծ քանակությամբ յուղում մթերքը պատրաստելու մեթոդ), առողջության համար շատ վնասակար են: Պատճառն այն է, որ ֆրիտյուրի ժամանակ օգտագործվում է առողջությանը վնասող յուղերի խառնուրդ: Մասնագետի համաձայն՝ այդ չիփսերը կարող են աղիքի քաղցկեղ առաջացնել:

Մուխինան խորհուրդ է տալիս վնասակար չիփսերը փոխարինել օգտակարներով, որոնք պատրաստվում են բանանից, թզից, ծիրանաչրից, սալորաչրից, ցիտրուսներից և բանջարեղենից: Այս չիփսերը տնային պայմաններում պատրաստելն ավելի անվտանգ է, քանի որ որոշ արտադրողներ պատրաստման ընթացքում մրգերը թրջում են շաքարային օշարակում և ծխահարում՝ ծծմբի սուլֆատով, որպեսզի չիփսերը հնարավորինս երկար պահպանվեն:

                          

Մուխինան կողմ է նաև մսային չիփսերին, քանի որ դրանց պատրաստման համար օգտագործվում է կտորային, և ոչ՝ աղացած միս, ինչը դժվարացնում է դրան «ինչ-որ բան խառնելը»:

Ռուս սննդաբանը նշել է, որ կյանքի ռիթմով պայմանավորված՝ արագ սնունդը մեր կյանքի գրեթե անբաժան մասն է դարձել, բայց նույնիսկ արագ պատրաստման դեպքում այն պետք է օգտակար լինի և ունենա մատչելի գին:

                                      

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը:

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular