ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԿԳՄՍ նախարարը նախ պետք է բացատրի, թե ինչ է հասկանում 21-րդ դարի քաղաքացի ասելով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քանի դեռ ԿԳՄՍ նախարարությունը մանրամասն և պատշաճ բացատրություն չի ներկայացրել կրթական նոր չափորոշիչների անհրաժեշտության ու կարևորության մասին և հասարակական լայն քննարկում չի կազմակերպել վիճահարույց հարցերի շուրջ, դժվար կլինի հասարակությանը համոզել, թե իրականում ո՞ր ուղղությամբ է շարժվելու մեր կրթական ոլորտը: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ նախարարությունը սկսեց փակ դռների հետևում ինչ-որ փաստաթուղթ մշակել և այն կիսափնթի վիճակում հրամցրեց ժողովրդին:
 
Հիմա էլ կարծես, ոլորտի պատասխանատուները բոլորին ամեն կերպ ուզում են ապացուցել, որ միայն իրենք են ճիշտ, իսկ այն մասնագետները, որոնք քննադատում են իրենց՝ սխալ են: Մինչդեռ կարելի էր բոլոր ոլորտների մասնագետների հետ պարզ երկխոսություն ծավալել, բոլորի կարծիքն էլ հաշվի առնել, մինչև վերջ անկեղծ լինել և բացատրել, թե կրթական ծրագրերում առաջարկվող փոփոխությունները որքանո՞վ կօգնեն 21-րդ դարի քաղաքացի դաստիարակելուն, ձևավորելուն և, առհասարակ, ըստ նրանց ի՞նչ կտա այն ապագա սերնդին: Ի դեպ, 21-րդ դարի քաղաքացի եզրույթն արդեն իսկ բազմաթիվ հարցեր է առաջացնում:
 
Մինչ օրս էլ պարզ չէ, թե ո՞րն է այս հարցում Հայաստանի իշխանությունների տեսլականը և արդյո՞ք երկրի զարգացում ասելով պետք է հասկանանք աղմկահարույց կոնվենցիաների շրջանակներում երկիր կառուցելը, թե՞ մեր սեփական օրակարգով ենք ապագա սերունդներին դաստիարակենք: Անշուշտ, եթե իշխանությունները 21-րդ դարի քաղաքացի ասելով նկատի ունեն եվրոպական երկրների պրոտոկոլներով՝ անդեմ, անսեռ, անհասկանալի մտածելակերպ ունեցող քաղաքացի ձևավորելը՝ սա մեկ հարց է: Բայց բոլորովին այլ հարց է, թե արդյո՞ք կիսապատերազմական իրավիճակում գտնվող երկիրն իրավունք ունի անտեսել երկրի գլխին կախված մարտահրավերները:
 
ԿԳՄՍ նախարարը իր համապետական ծնողական ժողովի ժամանակ անդրադարձավ նաև կրթական ծրագրերին, նշեց, որ աղմուկ-աղաղակ բարձրացնողների միակ նպատակը իրական բարեփոխումներից շեղելն է, բայց այդպես էլ չմանրամասնեց, թե իր պատկերացմամբ ինչպիսի՞ն պետք է լինի 21-րդ դարի հայ քաղաքացին և որքանո՞վ են նոր չափորոշիչները նպաստելու դրան:
 
Մարինե Հակոբյան
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular