ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուբլու կուրսն անկում է ապրում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Օգոստոսի 26-ին Մոսկվայի բորսայում առքուվաճառքի ընթացքում ռուբլին շարունակել է դոլարի և եվրոյի համեմատ ընկնել՝ հասնելով իր նվազագույն արժեքին: Այս մասին հաղորդել է Մոսկվայի բորսայի կայքը:

Դոլարը 13:20-ի դրությամբ աճել է՝ հասնելով առավելագույնը 75.94, իսկ եվրոն՝ 89.79 ռուբլու: Վերջինս ողջ պատմության մեջ ռեկորդային է:

Ռուբլին անկում է ապրում անգամ նավթի գնի բարձրացման ֆոնին, երբ գները հասնում են բազմամսյա բարձրագույն ցուցանիշների: Սրա պատճառը հանդիսանում են Բելառուսի բողոքի ցույցերի հետ կապված աշխարհաքաղաքական ռիսկերը, ինչպես նաև ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակը:

ԱՄՆ-ն խոստացել է Նավալնիի թունավորման հաստատման դեպքում Ռուսաստանի նկատմամբ շատ խիստ պատժամիջոցներ ձեռնարկել:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular