ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բեյրութի նավահանգստում հայտնաբերվել է քիմիական պայթուցիկ նյութերով լի 79 բեռնարկղ (контейнер)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լիբանանի զինվորականները ֆրանսիացի գործընկերների հետ միասին Բեյրութի նավահանգստում գտել են քիմիական թունավոր նյութերով 79 բեռնարկղ: Այս մասին հայտնել է լիբանանյան բանակի մամլո ծառայությունը:

Օգոստոսի 14-22-ն ընկած ժամանակաշրջանում զինծառայողները գտել են հիդրոքլորային թթու պարունակող 25 և այլ նյութերով 54 բեռնարկղեր, որոնց պայթյունը աղետալի կլիներ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի տարածքում հզոր պայթյուն է եղել, ինչի արդյունքում ոչնչացվել և վնասվել են հարյուրավոր տներ, մեքենաներ, Լիբանանի մայրաքաղաքի շատ թաղամասերում ապակիներ են ջարդվել, իսկ որոշ շենքեր ամբողջությամբ ավերվել են: Իշխանությունների համաձայն՝ պատճառը 2014 թվականին մաքսային ծառայությունների կողմից առգրավված և պահեստավորված 2750 տոննա ամոնիումի նիտրատի պայթյունն էր:

Պայթյունի զոհերի թիվը 170 է: Բեյրութը ճանաչվել է որպես աղետի գոտի: Աղետից հետո քաղաքում անցկացվել են հակակառավարական ցույցեր, ինչի արդյունքում կառավարությունը հրաժարական է տվել:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular