ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը որոշում ընդունեց, ինչը թույլ կտա սեպտեմբերի 15-ին արտակարգ դրությունը չերկարաձգել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկման ներկայացրեց առողջապահության նախարարության հետ մշակած նախագծերի փաթեթ, որում առաջարկվում է չերկարաձգել արտակարգ դրությունը:

«Ինչպես բազմիցս քննարկել ենք, հնարավոր է իրավիճակ, երբ վարակի աճի տեմպերի նվազեցումը հնարավորություն տա իրավաչափ նպատակին, այն է՝ համաճարակի դեմ պայքարելուն և քաղաքացիների կյանքն ու առողջությունը պաշտպանելուն հասնել առանց արտակարգ դրության իրավական ռեժիմի: Հենց այս նկատառումներով էլ մշակել ենք այս նախագծերի փաթեթը: Օրենքների փաթեթը համապատասխան ժամկետում ընդունվելու դեպքում հնարավոր կլինի ՀՀ-ում մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրությունն այլևս չերկարաձգել, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել նախագծերում առաջարկվող միջոցառումներն ու սահմանափակումները» ,- նշեց նախարարը:

Կառավարության կողմից միաձայն ընդունվեց որոշման նախագիծը:   

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular