ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինն առաջին անգամ հրապարակավ մեկնաբանեց Բելառուսի դեպքերը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Բելառուսի հետ կապված իրավիճակում Ռուսաստանն իրեն ավելի զուսպ և չեզոք է պահում, քան եվրոպացիներն ու ամերիկացիները»,-այսպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ մեկնաբանել Բելառուսի դեպքերը: Այս մասին հաղորդել է «Россия 1» հեռուստաալիքը:

Պուտինը գտնում է, որ Բելառուսում տեղի ունեցող գործընթացների վրա արտաքին ազդեցություն գործելու փորձերը որոշակի քաղաքական հետաքրքրություններ են հետապնդում: Նա հույս է հայտնել, որ հարևան երկրում իրավիճակը խաղաղ լուծում կստանա՝ ավելացնելով, որ այն արդեն շտկվում է:

ՌԴ նախագահը հայտնել է, որ Լուկաշենկոյի խնդրանքով Ռուսաստանը ստեղծել է իրավապահպան մարմիններից բաղկացած պահեստազոր, որը դեռ չի նախատեսվում օգտագործել:

Բելառուսական իրավապահ մարմինների գործողությունների վերաբերյալ Պուտինն ասել է, որ նրանք իրենց բավականին զուսպ են պահում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը:

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular