ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկ Ղալումյանը հերքում է իրեն Տավուշի մարզպետ նշանակելու մասին լուրը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն նախատեսվում է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին Կոտայքի մարզպետ նշանակել, Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանին նշանակել Տավուշի մարզպետի պաշտոնում, իսկ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանին, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին է դարձնել Իջևանի քաղաքապետ: Ըստ մամուլի հրապարակումների, դա պայմանավորված է նրանով, որ Հայկ Ղալումյանը չսիրված և հասարակության կողմից չընդունված պաշտոնյա է, այդ իսկ պատճառով էլ որոշում է կայացվել նրան զերծ պահել առաջիկայում անցկացվելիք քաղաքապետի ընտրությունների ժամանակ պարտվելու վտանգից:

Լուրի իսկությունը ճշտելու համար 1or.am-ը փորձեց կապ հաստատել նրանց հետ, սակայն Սիփան Փաշինյանի հեռախոսն աջատված էր, Հայկ Չոբանյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, բայց մեզ հաջողվեց հարցի մասին զրուցել Հայկ Ղալումյանի հետ: 1or.am-ի հետ զրույցում Իջևանի քաղաքապետի պաշտոնակատարն ասաց, որ ինքը Տավուշի մարզպետ նշանակվելու առաջարկ չի ստացել:

«Չեմ կարող ասել, թե ինչու է նման լուրեր տարածվել, բայց այն չի համապատասխանում իրականությանը: Ես նման առաջարկ չեմ ստացել»,-ասաց Հ. Ղալումյանը:

Մեր այն հարցին, իսկ ճիշտ են արդյո՞ք այն տեղեկությունները, որ իջևանցիների կողմից ինքը չընդունված և չսիրված քաղաքապետ է, այդ պատճառով են իշխանությունները որոշել մեկ այլ պաշտոնի տեղափոխել, քանի որ եթե ընտություններ լինեն ինքը չի կարողանա ընտրվել քաղաքպետի պաշտոնում, Իջևանի քաղաքպետի ժամանակավոր պաշտոնակատարն ասաց, որ այդ հարցը պետք է իջևանցիներին ուղղել, որպեսզի ավելի պարզ լինի իրականությունը:

«Մամուլը 100 տոկոսով ստեր է տարածում: Նման բան չկա: Ինչ վերաբերում է քաղաքապետի ընտրություններին, ապա այն կապված է համավարակի հետ: Պետք է արտակարգ դրությունն ավարտվի, որպեսզի հնարավոր լինի քաղաքապետի ընտրություններ անցկացնել: Ես վստահ եմ, որ եթե ընտրություններ լինեն, իմ ընտրվելու հետ կապված խնդիրներ չեն լինի»,-ասաց Հ. Ղալումյանը:

Իր և Սիփան Փաշինյանի հանդիպման մասին Ղալումայնն ասաց, որ թեև վերջին շրջանում հանդիպել է պատգամավորի հետ, սակայն իր պաշտոնավարման հետ կապված որևէ հարց չի քննարկվել:

Հայկ Ասատրյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular