ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Bloomberg (ԱՄՆ). «Լևադա» կենտրոնի տվյալների համաձայն՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի կայունացման ֆոնին Պուտինի վարկանիշն աճել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսական inosmi կայքի լրագրող Իլյա Արխիպովն իր «Bloomberg (США): по данным Левада-центра, рейтинг Путина вырос на фоне стабилизации ситуации с коронавирусом» հոդվածում գրել է, որ «Լևադա» կենտրոնի (Յուրի Լևադայի վերլուծական կենտրոն) տվյալների համաձայն՝ օգոստոսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը 6 %-ով աճել է: Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի կայունացման ֆոնին վարկանիշը փետրվարյան մակարդակին է վերադարձել:

«Լևադա» կենտրոնի վերլուծող Դենիս Վոլկովը՝ հիշատակելով պետական սուբսիդիաները, որոնք նպատակ ունեին մեղմել համաճարակի բացասական ազդեցությունը,  նշել է, որ կա ընդհանուր թեթևություն ՝  կապված անորոշության վերացման և վճարումների ստացման հետ: «Դժվար է ասել՝ արդյո՞ք վարկանիշը կշարունակի աճել մոտակա ամիսներին: Շատ բան կախված կլինի տնտեսությունից»:

Հեղինակը հիշեցնում է, որ 2020 թվականի գարնանը՝ վերջին մի քանի տարիների համեմատությամբ, Պուտինի վարկանիշն ընկավ՝ հասնելով նվազագույն մակարդակի, քանի որ կորոնավիրուսային համաճարակի տարածումը հանգեցրեց կարանտինային միջոցառումների ներդրմանը և խորը ռեցեսսիայի: Ամռանը, սակայն, իրավիճակը բարելավվեց. երբ հիվանդացության և մահացության ցուցանիշները հարաբերականորեն ցածր մակարդակում կայունացան, երկրում հանվեցին կարանտինային սահմանափակումները: Օգոստոսի սկզբին Պուտինը հայտարարեց, որ կորոնավիրուսային համաճարակի դեմ  նոր պատվաստանյութը մի քանի շաբաթից հասանելի կդառնա:

Օգոստոսի 20-26-ին «Լևադա» կենտրոնի անցկացրած հարցման արդյունքների համաձայն՝ 1601 հարցվողների 66%-ը հավանություն է տալիս Պուտինի գործունեությանը՝ որպես նախագահ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular