ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երիտասարդը դաջվածքի պատճառով բախվել է ծանր հիվանդության հետ

ՖՈՏՈ

Ճապոնիայից 35-ամյա տղամարդը դաջվածքի պատճառով բախվել է ծանր հիվանդության հետ: Նրա մոտ իմունաբանական ռեակցիա է առաջացել, որը խոցել է միանգամից մի քանի օրգաններ՝ մաշկը, աչքերը, թոքերն ու ականջները: Այդ դեպքը բժիշկները նկարագրել են BMJ Case Reports ամսագրում:

Ինչպես հայտնում է Medportal.ru-ն, պացիենտը տեղափոխվել է հիվանդանոց ուվեիտ (աչքի անոթաթաղանթի բորբոքում) ախտորոշմամբ: Տղամարդը դիմել է օգնության ախտանիշների հայտնվելուց 4 ամիս անց:

Ակնաբույժը նրա մոտ սարկոիդոզ է կասկածել՝ բորբոքային հիվանդություն, որի ժամանակ անոմալ բորբոքիչ բջիջները հավաքվում են գրանուլեմայի մեջ եւ որը կարող է տարբեր կերպ արտահայտվել: Դրա պատճառները քիչ ուսումնասիրված են, սակայն հայտնի է, որ դրա պաթոգենեզում կարեւոր դեր են խաղում իմունային ռեակցիաները:

Պուլմանոլոգները հաստատել են պացիենտի մոտ սարկոիդոզ ախտորոշումը՝ նրա թոքերի եւ մաշկի մեջ հայտնաբերելով գրանուլեմաներ:

Պացիենտը կորտիկոստերիոդներով բուժում է անցել: Հիվանդության պատճառով նա որոշ ժամանակ կորցրել է լսողությունը, սակայն 2 շաբաթ թերապիայից հիմնական ախտանիշներն անհետացել են:

Գիտնականները կարծում են, որ այդ պացիենտի դեպքում իմունային ռեակցիան առաջացրել է դաջվածքը: Դա, գիտնականների խոսքով, իսկապես հազվադեպ հանդիպող դեպք է, նման դեպք է նկարագրվել գիտական գրականության մեջ 1952թվականին: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular