ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վեկտոր» կենտրոնում նշել են կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութի թողարկման ամսաթիվը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսական «Взгляд» թերթի կայքում լրագրող Անտոն Նիկիտինն իր «В центре «Вектор» назвали срок выпуска новой вакцины от коронавируса» հոդվածում  նշել է, որ «Վեկտոր» վիրուսաբանության և բիոտեխնոլոգիայի պետական գիտական կենտրոնի զոոնոտիկ վարակների և գրիպի բաժնի վարիչ Ալեքսանդր Ռիժիկովը հայտարարել է կորոնավիրուսային վարակի դեմ նոր ռուսական պատվաստանյութի առաջին շարքի թողարկման ամսաթիվը:

Ռիժիկովը «Россия-24» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ պատվաստանյութերի առաջին սերիան կարող են թողարկել դրա գրանցումից անմիջապես հետո՝ հոկտեմբերի վերջին՝ նոյեմբերին: Նա նշել է, որ պատվաստանյութի փորձարկումներին մասնակցում է 100 կամավոր: Պատվաստվածներից բոլորի մոտ հակամարմիններ են առաջացել, իսկ կողմնակի ազդեցությունները՝ ներարկման տեղում ցավի տեսքով, դիտվել են միայն 6-ի մոտ:

Հոդվածի հեղինակը նշել է, որ փորձագետի կարծիքով կլինիկական փորձարկումների ավարտի մասին հաշվետվությունը պատրաստ կլինի սեպտեմբերի կեսին, իսկ այդ ընթացքում փորձարկվողները մինչև 280 օր կշարունակեն հսկողության տակ գտնվել:  Ռիժիկովը նաև տեղեկացրել է, որ «Վեկտորը» պատվաստանյութը թողարկելու է ամպուլացված սուսպենզիայի տեսքով, որը ներմուծվելու է ներմկանային ներարկման միջոցով (սովորաբար ուսի մեջ):

Պատվաստանյութի ստեղծած իմունիտետի տևականության մասին ոչինչ ասել չեն կարող, քանի որ հետազոտությունները դեռ չեն ավարտվել, բայց փորձագետները հույս ունեն, որ այն ավելի կարճ չի տևի, քան գրիպի դեմ պատվաստանյութի ստեղծած իմունիտետը: Ռիժիկովն ասել է, որ դեռ վաղ է խոսել պատվաստանյութի արժեքի մասին, բայց այն, անշուշտ, մրցունակ կլինի համաշխարհային շուկայում:

«Հնարավոր է, որ հետևենք սխեմային, որը երկար տասնամյակներ փորձարկվել է տզային էնցեֆալիտի համար: Դա՝ յուրաքանչյուր 3 տարին մեկ, պատվաստումն է, վերապատվաստումը և հաջորդ վերապատվաստումը»,- եզրափակել է փորձագետը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular