«Միշտ սիրուն». Մերի Հակոբյանի լուսանկարը
ՖՈՏՈԴերասանուհի Մերի Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Մերին մուգ գունի տաբատ է կրում եւ զոլավոր բլուզ։ Երիտասարդ դերասանուհին կարճ մազերով է, իսկ շպարն ընդգծում է նրա գեղեցիկ դիմագծերը։ «Յուրաքանչյուրը մյուսի մեջ նկատում է միայն այն, ինչ ինքն ունի, քանի որ նա կարող է այն հասկանալ միայն սեփական ինտելեկտի սահմաններում»,- հրապարակումը մակագրել է Մերին, իսկ հետեւորդները նրան հաճոյախոսություններ են գրել. «Միշտ սիրուն»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Մերին սպիտակ կոստյում էր կրում։ Երիտասարդ դերասանուհին հավաքել էր մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ էին ուղղել. «Հիասքանչ»։