ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունների շահարկած հերթական տեսարանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շատ է խոսվում այն մասին, որ պաշտոնավարման հենց առաջին օրվանից Նիկոլ Փաշինյանը հստակ հասկացրեց բոլորին, որ ինքը խորհուրդ լսելու որևէ ցանկություն չունի, առավել ևս՝ քննադատական խոսք։ Նա փորձում էր շարքային Պողոսին համոզել և վստահեցնել, որ ինքն ամեն ինչ ճիշտ է անում։ Բայց, ըստ էության, ժամանակն անցնում էր, ու բոլորս տեսնում ենք, որ բացի քանդելուց ու մերժելուց Նիկոլի մոտ կառուցողական ոչինչ չի ստացվում, ու մեր երկրի ճակատագրով մտահոգ քաղաքացիներին չէր կարող հանգիստ նստեցնել տեղները։

Բոլորս ենք հիշում, երբ Covid-19-ը հայտարարվեց պանդեմիա ու այն ներթափանցեց նաև հարևան երկրներ, Փաշինյանը դարձյալ հորդորում էր չանհանգստանալ ու չքննադատել իշխանություններին, քանի որ ի տարբերություն մյուս երկրների մեր մոտ ամեն ինչ նորմալ է, քանի որ ունենք «հեղափոխական իշխանություն»։ Բայց նման վիճակներում դժվար է մարդկանց հանգստացնել, երբ հասկանում են, որ համավարակը չէր կարող մեր երկիր չներթափանցել ու ավելի մեծ վնասներ չհասնցել, քանի որ ի սկզբանե անլուրջ վերաբերեցին մեր իշխանությունները դրան։

Հասարակությանն այլևս ոչ մի պատրվակով հանգիստ տեղները նստեցնել չկարողանալով` Փաշինյանը կրկին փոխեց տակտիկան, ու պարզվեց, որ մեր երկրում կորոնավիրուսի հարցում մի խայտառակ վիճակ է, ու դա կարելի է համեմատել միայն պատերազմի հետ։ Այնուհետև «հայտնի» սիլոգիզմից պարզ դարձավ, որ «պատերազմի ժամանակ իշխանության քննադատներն առնվազն դավաճաններ են»։ Իրականում պետք է գիտակցել մի պարզ բան, որ եթե երկար ժամանակ խոսում ես հեղափոխությունից, ու անընդհատ այդ թեզը շահարկում, մարդիկ իրեց հերթին հիշում են, որ փակվել էին բոլոր փողոցները՝ անգամ օդանավակայան տանող, ու ուղևորները ճամպրուկները շալակած ոտքով հազիվ հասնում էին օդանավակայան, սակայն այդ «հեղափոխված» երկիր գլխապատառ չեն գալիս ներդրում անելու։

Պետք է գիտակցել, որ եթե տևական ժամանակ պնդում ես, որ երկրում կորանավիրուսի հարցում վիճակը վատ է, ապա այդ երկիր առավել ևս չեն գալու ներդրումներ անելու։ Ու եթե այսօր էլ տևական ժամանակ խոսես պատերազմում տարած մեր հաղթանակից (Տավուշում տեղի ունեցած հուլիսյան մարտական գործողությունները), ապա դա էլ է հակառակ էֆեկտ տալու, քանի որ ներդրողները ոչ թե քո հաղթանակով են ուրախանալու, այլ՝ պատերազմից տխրելու ու դարձյալ ներդրում չեն անելու։ Այսինքն՝ երկար չես կարող այդ թեմայով նույնպես ստիպել, որ հանգիստ նստեն տեղները, քանի որ այդ անհանգստությունը, որ երկրի տնտեսության վիճակն ավելի է վատանալու՝ ակնհայտ է։

Փաստացի այսօր արդեն իշխանություններն նոր առիթ պետք է փնտրեն, որով հանրությանը լռեցնեն, որպեսզի պատերազմից այլևս չխոսեն։ Դատելով մեր իշխանությունների քայլերից՝ իրենց նպատակը ցանկացած պատեհ ու անպատեհ առիթով ընդդիմախոսներին լռեցնելն է, մեր երկրում ոչինչ դեպի դրականը չի փոխվի, քանի որ դրական մթնոլորտում մարդիկ ազատ արտահայտում են իրենց դժգոհությունը, իսկ մեր իշխանություններին արհավիրք է պետք, հանրության բերանը փակելու արհավիրք։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular