ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄԷ նախագահը հրաման է արձակել Իսրայելի տնտեսական բոյկոտը չեղարկելու մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Խալիֆա բին Զայիդ Ալ Նահայանը հրաման է արձակել Իսրայելի տնտեսական բոյկոտը չեղարկելու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով WAM գործակալությանը:

Նշվում է, որ դա Իսրայելի հետ դիվանագիտական եւ կոմերցիոն համագործակցությունն ընդլայնելու ջանքերի մի մասն է եւ խթանում է տնտեսական աճին ու տեխնոլոգիական նորարարությունների առաջընթացին: 

Գործակալությունը նշում է, որ տնտեսական բոյկոտի չեղարկումը ԱՄԷ-ից մասնավոր ձեռնարկատերերին եւ ընկերություններին թույլ կտան իրականացնել ֆինանսական եւ առեւտրային օպերացիաներ իսրայելական բիզնեսի հետ:  

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular