ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնդկաստանում ջրհեղեղ է. 17 մարդ է մահացել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Աղետի գոտում վնասվել է ավելի քան 10 հազար տուն։ Մոտ 2 հազար մարդ տարհանվել են և տեղավորվել օգնության կենտրոններում:

Հնդկաստանի Օդիշա նահանգում ջրհեղեղի հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել, հաղորդում է NDTV հեռուստաալիքը:

Աղբյուրի համաձայն ՝ տեղատարափ անձրևների հետևանքով նահանգում վնասվել է 10 382 տուն: Ջրհեղեղից տուժել է ավելի քան 1,4 մլն տեղացի` 3 256 գյուղերում։

Ջրհեղեղի գոտուց մոտ 2 հազար մարդ տարհանվել են և տեղավորվել օգնության կենտրոններում:

Տեղատարափ անձրևները հանգեցրել են ջրամբարի հեղեղմանը, ինչի պատճառով ստիպված են եղել բացել Հիրակուդ ամբարտակը և ճամփա «տալ» ջրին։ Արդյունքում որոշ բնակավայրեր հեղեղվել են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular