ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության միֆերը քանդվում են

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս հայտնի դարձավ, որ Գագիկ Ծառուկյանը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում, որի թեման լինելու է կրթության չափորոշիչներն ու ընդհանուր ազգային արժեքները: Ծառուկյանը հայտնել էր նաև, որ խորհրդարանի առաջիկա նստաշրջանին ընդառաջ հանդիպումների շարք է սկսում կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ, որից հետո առաջին հանդիպումը տեղի է ունեցել Կոտայքի մարզի ակտիվի հետ։ Այս զարգացումները հատկանշական է դիտարկել հատկապես անընդհատ շրջանառվող «թեժ աշնան» ֆոնին, երբ տարբեր քաղաքական շրջանակներ ՀՀ գործող իշխանություններին հանգիստ ու խաղաղ աշնանային օրեր չէին կանխորոշում։

Միաժամանակ Ծառուկյանի հստակ քաղաքական հայտարարություններն ու հստակ օրակարգով մարզերում տարբեր հանդիպումների կազմակերպումը միանգամից պայթեցնում է իշխանական քարզչամեքենայի կողմից արհեստական քաղաքական օրակարգ բերած այն միֆը, թե ներկայումս ՀՀ-ում իրենց դեմ պայքարող ու կազմակերված ուժ գոյություն չունի։ Պարզվում է՝ ոչ միայն այդ ուժը կա, որը կարող է պայքարել օրվա իշխանության դեմ, այլև այն մեծ պոտենցիալ ու ռեսուրս ունեցող կառույց է, որը կարող է համապատասխան թվով մոբիլիզացիա իրականացնել։

Ավելին առաջիկա մարզային հանդիպումների շարքը ցույց կտա, որ փաշինյանական միահեծան իշխանության դեմ լուրջ ալյանս է ձևավորվում և շատ հստակ է, որ այդ ալյանսը ձևավորվում է կոնկրետ Ծառուկյանի շուրջ։ Ակամայից այս ամենը մարդկանց մոտ դեժավյու է առաջացնում, քանի որ ակամայից հիշում ենք հեռավոր 90-ականները, երբ ՀՀՇ-ի էլիտան շրջանառության մեջ էր դրել «մեր դեմ խաղ չկա» հայտնի արտահայտությունը, որն ինքնին արհեստական փչած փուչիկ էր։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular