ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվին չի բավարարել Հայաստանի «սպառազինման» մասին Ռուսաստանի պատասխանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսական «Взгляд» ամսագրի իր` ”Баку не устроил ответ Москвы по поводу “вооружения” Еревана” հոդվածում լրագրող Դմիտրի Զուբարևը գրել է, որ Ադրբեջանի նախագահի օգնականը` նախագահի վարչարարության ներքին քաղաքականության բաժնի պետ Խիկմետ Հաջիևը, հայտարարել է` Ադրբեջանում այնքան էլ բավարարված չեն Հայաստանի սպառազինման հարցի հետ կապված` Ռուսաստանի պատասխանով:

«Այս հարցը Ռուսաստանի նախագահի առաջ բարձրացվել է նաև նախագահ Իլհամ Ալիևի կողմից: Ռուսաստանից տարբեր ուղղություններով բեռներ են փոխադրվում, և դա անհանգստություն է առաջացնում մեր հասարակության մոտ: Մենք այնքան էլ բավարարված չենք ռուսական կողմի բացատրությունից. սպասում ենք հարցի պարզաբանմանն այն մասին, թե ինչ հիմքերով է շարունակվում Հայաստանի ինտենսիվ սպառազինությունը: Թովուզի դեպքերի ժամանակ Հայաստանը ցույց տվեց, որ շարունակում է օկուպացիոն քաղաքականությունը: Մենք բավարարված չենք պատասխանով, իբրև թե ինքնաթիռները շինանյութեր էին փոխադրում: Բեռները կարելի է փոխադրել նաև այլ ձևերով»,- ասել է Հաջիևը: 

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular