ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատրաստ եմ հանդիպել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ. Զոհրաբ Մնացականյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն Ինտերֆաքսին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ կատարվող աշխատանքներին: Մնացականյանը նախ նշել է, որ համանախագահները ամենատարբեր ուղղություններով բավական մեծ աշխատանք են կատարել: Նախարարն ընդգծել է, որ այդ աշխատանքի կարևոր ուղղություններից է մնում հրադադարի ռեժիմի ամրապնդումը և միջազգային վերահսկողական մշտական մեխանիզմների ներդրումը: 

Մնացականյանը նաև պատասխանել է հարցին՝ պատրա՞ստ է արդյոք հանդիպել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ թեկուզ վաղը:

«Իհարկե, ես պատրաստ եմ հանդիպել, մենք պատրաստ ենք շարունակել այդ աշխատանքը: Այստեղ ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ կարևոր է փոխզիջումների որոնումն, անվտանգության ապահովումն, ուժի կիրառումից և առավելապաշտական մոտեցումից հրաժարվելը: Հայաստանի համար գոյություն ունեն կոնկրետ և կարևոր առաջնահերթություններ: ՄԵզ համար բացարձակ առաջնահերթություն է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»,- ասել է նա:

Մնացականյանը նշել է՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն՝ առանց սահմանափակումների, Արցախի համար իրական անվտանգության ապահովումը կարևոր առաջնահերթություններ են:

«Մենք պատրաստ ենք աշխատել համանախագահների ու ադրբեջանական կողմի հետ՝ գտնելու համար բանաձևեր, որոնք մեզ թույլ կտան համադրել և համեմատել հնարավոր փոխզիջման չափը: Կա ևս մեկ կարևոր հարց, որ վերաբերում է ԼԵռնային Ղարաբաղին. երեսուն տարի շարունակ Լեռնային Ղարաբաղը ցույց տվեց սեփական հասարակական կյանքը կազմակերպելու, սեփական անվտանգությունն ապահովելու, միջազգային պարտավորություններ հանձն առնելու իր ունակությունը»,- նշել է Մնացականյանը:

ՀՀ ԱԳ նախարարը նաև ընդգծել է՝ Արցախի լիարժեք ներառումը բանակցային գործընթացին շատ կարևոր հարց է և ամենից առաջ գործնական բնույթ է գրում, քանի որ դա էլ ավելի կուժեղացնի այս բանակցային գործընթացի նկատմամբ սեփականության զգացումը ԼՂ ղեկավարության մոտ, որ, լինելով ԼՂ ժողովրդի կողմից ընտրված՝ օժտված է համապատասխան մանդատով՝ այդ իսկ ժողովրդի շահերը ներկայացնելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular