ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄԷ-ն, ԱՄՆ-ն եւ Իսրայելը համաձայնագիր են կնքել երկկողմ հարաբերությունների լիակատար կարգավորման վերաբերյալ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) եւ Իսրայելի միջեւ երկկողմ հարաբերությունների լիակատար կարգավորման մասին օգոստոսի 13-ին կնքված համաձայնագիրը քայլ է դեպի ավելի կայուն եւ բարգավաճ Մերձավոր Արեւելք: Այս մասին նշվում է ԱՄԷ-ի, ԱՄՆ-ի եւ Իսրայելի իշխանությունների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է երկուշաբթի օրը Աբու Դաբիում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

«2020 թվականի օգոստոսի 13-ին Միացյալ Նահանգների, Իսրայելի եւ ԱՄԷ-ի միջեւ ձեռք բերված համաձայնությունը համարձակ քայլ է դեպի ավելի կայուն, միավորված եւ բարգավաճ Մերձավոր Արեւելք: Այն շրջում է տարածաշրջանի խնդիրների լուծման ավանդական ընկալումը` շեշտը դնելով շոշափելի, գործնական արդյունքներ ունեցող պրագմատիկ քայլերի վրա: Համաձայնագիրն իր մեջ նոր կամուրջներ ստեղծելու հույս է կրում, որոնք կօգնեն գոյություն ունեցող կոնֆլիկտների դեէսկալացմանը եւ կոնֆլիկտների կանխմանն ապագայում»,- հայտարարության տեքստը մեջբերում է Emirates News Agency-ն (WAM):

Համաձայնագիր` ճիշտ պահին

«Եվ դա տեղի է ունենում ճիշտ ժամանակին: Վերջին տասնամյակի ընթացքում մենք ականատես ենք եղել պատերազմների, ավերածությունների եւ անկարգությունների թվի աճին, ինչպես նաեւ` աճող ժողովրդագրական անցմանը դեպի ավելի երիտասարդ բնակչություն: Եթե ​​մենք ցանկանում ենք բավարարել ներկա եւ ապագա սերունդների կարիքները, մենք պետք է ակտիվորեն արձագանքենք այս բոլոր փոփոխություններին: Համաձայնագիրը պատմական առաջընթաց գրանցեց Իսրայելի եւ ԱՄԷ-ի հարաբերությունների կարգավորման գործընթացում, ինչը հանգեցրեց Իսրայելի` իր ինքնիշխանության ընդլայնման ծրագրերի կասեցմանը: Միացյալ Նահանգները եւ Արաբական Միացյալ Էմիրությունները կոչ են անում Պաղեստինի առաջնորդներին վերսկսել բանակցություններն իրենց իսրայելցի գործընկերների հետ` խաղաղության հաստատման համար»,- նշվում է է եռակողմ հայտարարության մեջ: 

«Շաբաթ օրն ԱՄԷ-ն պաշտոնապես չեղյալ հայտարարեց բոյկոտի մասին իր 40-ամյա օրենքը` դրանով իսկ ընկերություններին եւ անհատներին ԱՄԷ-ից թույլ տալով ուղիղ կերպով առեւտուր անել Իսրայելի հետ: Իսրայելի եւ ԱՄԷ-ի նախարարները` արտաքին գործերը համակարգողներից մինչեւ պարենային անվտանգություն, անցկացրեցին իրենց առաջին պաշտոնական քննարկումները համագործակցությունը շարունակելու եւ ամրապնդելու վերաբերյալ: Իսրայելցիները եւ Էմիրությունները համագործակցում են հետազոտությունների հարցում, որոնք, հուսով ենք, բեկման կհանգեցնեն  COVID-19-ի բուժման հարցում»,- նշվում է փաստաթղթում:

«Այսօր մենք ականատես եղանք իսրայելական EL AL ավիաընկերության առաջին կոմերցիոն թռիչքին դեպի ԱՄԷ, որում գտնվում էին իսրայելական պաշտոնյաներն եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները: Վաղը ԱՄԷ-ի, Իսրայելի եւ ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք քննարկումներ կսկսեն երկկողմ տեխնիկական համագործակցության վերաբերյալ յոթ հիմնական ոլորտներում` ներդրումներ, ֆինանսներ, առողջապահություն, քաղաքացիական տիեզերական ծրագիր, քաղաքացիական ավիացիա, արտաքին քաղաքականություն եւ դիվանագիտական ​​հարաբերություններ, զբոսաշրջություն եւ մշակույթ: Արդյունքը կլինի տարածաշրջանի երկու առավել նորարարական և դինամիկ երկրների լայն համագործակցությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Շնորհակալությունը Թրամփին

«ԱՄԷ-ն եւ Իսրայելը ցանկանում են իրենց երախտագիտությունը հայտնել աշխարհի կառավարությունների կողմից այս պատմական համաձայնագրին ծայրաստիճան դրական արձագանքի համար: Մենք հատկապես շնորհակալ ենք Նախագահ Թրամփին` իր ղեկավար դերի համար եւ նրա վարչակազմին`  առանցքային դերի համար, որն այն խաղաց այս դիվանագիտական ​​համաձայնագիրը կնքելու գործում: Մենք նաեւ շատ ոգեշնչված ենք երկկուսակցական լայն աջակցությամբ այս առաջխաղացմանն ԱՄՆ Կոնգրեսի կողմից»,- նշվում է տեքստում:

«Հուսով ենք եւ ակնկալում ենք, որ մոտ ապագայում մեր հավաքական ջանքերը մի շարք դրական փոփոխությունների կհանգեցնեն` ինչպես փոքր, այնպես էլ նշանակալից, որոնք մեր ժողովուրդներին եւ ամբողջ տարածաշրջանը կդնեն անվտանգության, բարգավաճման եւ խաղաղության հաստատուն ուղու վրա»,- նշվում է հայտարարության եզրափակիչ մասում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular