ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


COVID-19 համավարակը Ռուսաստանին կօգնի մուտք գործել աշխարհի տնտեսությունների լավագույն հնգյակ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի նախագահի օգնական Մաքսիմ Օրեշկինի խոսքով՝ աշխարհի խոշորագույն տնտեսությունների հնգյակ վաղաժամկետ մուտք գործելու հարցում Ռուսաստանին օգնել է COVID-19 համավարակը, որից մրցակիցներն ավելի շատ են տուժել: Այս մասին հաղորդվել է ռուսական RBC կայքում տեղադրված «Пандемия COVID-19 поможет России войти в топ-5 экономик мира» հոդվածում, որի հեղինակներն են Եվգենի Կալյուկովը և Իվան Տկաչյովը:

2018 թվականի մայիսին Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված հրամանագիրը՝ որպես երկրի նպատակ, սահմանել է 2024 թվականին աշխարհի խոշորագույն տնտեսությունների հնգյակ մուտք գործելը: Այն ժամանակ Տնտեսական զարգացման նախարարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Օրեշկինը բացատրել է, որ դրա իրագործման համար անհրաժեշտ է ընդամենը մեկ քայլ  բարձրանալ, քանի որ ՀՆԱ-ի և գնողունակության հավասարության տեսանկյունից Ռուսաստանը զիջում է միայն Չինաստանին, ԱՄՆ-ին, Հնդկաստանին, Ճապոնիային և Գերմանիային:

2019 թվականին Պուտինը վերոնշյալ նպատակն անվանել է բացարձակապես լուծելի, սակայն դա հանվել է 2020 թվականի հուլիսին ստորագրված՝ մինչև 2030 թվականը երկրի առջև դրված նպատակների մասին հրամանագրից: Այս միջադեպը նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացատրել է COVID-19 կորոնավիրուսային համաճարակի արդյունքում առաջացած քաղաքական իրավիճակով: Սակայն Օրեշկինը նշում է, որ հենց համաճարակն է Ռուսաստանին՝ նպատակն իրագործելու հնարավորություն տվել:

ԱՄՀ-ի ապրիլյան կանխատեսումների համաձայն՝ 2020 թվականի ավարտին Ռուսաստանի ՀՆԱ-ն միջազգային գնողունակության հավասարությամբ կկազմի 4,176 տրիլիոն դոլար, իսկ Գերմանիայինը՝ 4,16 տրիլիոն դոլար: Նշանակում է, որ Ռուսաստանը կգերազանցի Գերմանիային, որի տնտեսությունն ավելի շատ է տուժել՝ կապված ծառայությունների և սպառման ոլորտի մեծ նշանակության հետ:

ԱՄՀ-ն նշել է, որ 2021 թվականին Ռուսաստանը մեկ քայլ ետ կգնա՝ 5-րդ տեղը վերադարձնելով Գերմանիային: Բայց Օրեշկինը գտնում է, որ Ռուսաստանը հնարավորություն ունի ամրապնդվել աշխարհի զարգացած տնտեսությունների հնգյակում:

«Աշխարհի միջինից բարձր կայուն տնտեսական աճին հասնելը մեզ այս խմբում մնալու հնարավորություն կտա: Աշնանը կսկսվի վերականգնման փուլը. կարևոր է աջակցել դրան, կարծում եմ, որ հաջորդ տարի մենք կարող ենք և՛ զբաղվածությամբ, և՛ արտադրությամբ վերադառնալ նախաճգնաժամային մակարդակին: Սա կայուն աճի տեմպերին հասնելու համար այնքան հզոր պատմություն կլինի»,- ասել է Օրեշկինը: Ըստ նրա՝ «դրամավարկային քաղաքականությունը կարող է խթանել տնտեսական աճի վերականգնումը»:

Եթե տնտեսական զարգացման նախարարության կանխատեսումը ճիշտ լինի, 2021 թվականին Ռուսաստանը կկարողանա մնալ աշխարհի խոշորագույն տնտեսությունների հնգյակում:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular