ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղրիմում համավարակի սկզբից կորոնավիրուսով վարակվել է մոտ 270 բժիշկ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ղրիմում կորոնավիրուսի տարածման ողջ ընթացքում վարակը հայտնաբերել են մարզային առողջապահության նախարարությանը ենթակա բժշկական կազմակերպությունների 269 աշխատակիցների մոտ: Այս նյութը վերցրել ենք RBC կայքի «В Крыму коронавирусом с начала пандемии заразились почти 270 медиков» հոդվածից:

Վարակվածներից 196-ն առողջացել են, իսկ մյուսները բուժման կուրս են անցնում: Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսենովը նշել է, որ բուժաշխատողների շրջանում մահեր չկան: Նրա համաձայն՝ բժիշկների վարակման դեպքերը հիմնականում բացահայտվել են բուժաշխատողների հետազոտության ժամանակ:

Օգոստոսի 24-ին Ղրիմի Աղետների հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Սերգեյ Օլեֆիրենկոն հայտնել է, որ տարածաշրջանում վարակված բժիշկների թիվը չի գերազանցում 40-ը: Միևնույն ժամանակ, երկու օր հետո Ղրիմի առողջապահության նախարարությունը հաղորդել է բժշկական կազմակերպությունների 214 վարակված աշխատակիցների մասին:

Ակսենովն իր սոցիալական ցանցերում ընդգծել է, որ չնայած վերջին շրջանում դեպքերի թվի աճին՝ իրավիճակը կառավարելի է: Նա նաև գրել է, որ վերջին երկու շաբաթների ընթացքում վարակվածների թվի աճը կապված է թեստավորումների թվի ավելացման հետ, ուստի, այդ ցուցանիշի աճը չի կարելի անվանել հիվանդացության բռնկում:

Հանրապետության ղեկավարը նշել է, որ նոր կորոնավիրուսային վարակի տարածման ռիսկերը նվազեցնելու համար անցկացվում են հակահամաճարակային միջոցառումներ: Դրանցից մեկը՝ վարակի մուտքն աշխատանքային կոլեկտիվներ կանխելու նպատակով, պլանային հոսպիտալացում անցնող անձանց, ինչպես նաև հիվանդանոցի անձնակազմի հետազոտությունն է: Բացի այդ, առաջնահերթ է նաև մշակույթի ոլորտի աշխատակիցների, զանգվածային միջոցառումների մասնակիցների, տարբեր գերատեսչությունների աշխատակիցների, արտերկրից ժամանած պետական ծառայողների և այլ խմբերի հետազոտությունը:

Ըստ վարակի դեմ պայքարի դաշնային գործառնական շտաբի՝ Ղրիմում բացահայտվել է 2453 վարակակիր, որոնցից 31-ը մահացել է:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular