ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՀԿ-ում օրինակելի են համարել Շվեդիայի՝ կորոնավիրուսի հետ կապված ռազմավարությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մեղմ սահմանափակումներ առաջարկող՝ Շվեդիայի հակակորոնավիրուսային ռազմավարությունը պետք է օրինակելի դառնա մյուս երկրների համար: Այս մասին, ինչպես նշված է Газета կայքում, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հատուկ բանագնաց բժիշկ Դեյվիդ Նաբառռոն:

Նաբոռռոն ասել է. «Շվեդիայում կառավարությունը կարողացավ վստահել հասարակությանը, իսկ հասարակությունը՝ կառավարությանը»:

Հաղորդվել է, որ երկրորդ եռամսյակում շվեդական ընկերությունները ցույց են տվել եկամուտներ, որոնք զգալիորեն գերազանցել են շուկայի սպասելիքները: Այսպիսի ցուցանիշները կապված են Շվեդիայի՝ խիստ կարանտինից հրաժարվելու հետ: Չնայած տնտեսական փլուզման բացասական կանխատեսումներին՝ երկրի բիզնեսին հաջողվեց խուսափել զանգվածային սնանկացումներից:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular