ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞վ են վտանգավոր ականջի փայտիկները

ՖՈՏՈ

Ականջները ծծմբից չափազանց հաճախ և ջանասիրաբար մաքրելը ոչ միայն անօգուտ է, այլև վտանգավոր: Նման կարծիք է հայտնել ռուս օտոլարինգոլոգ Իվան Լեսկովը: Ըստ նրա՝ հատկապես վնասակար է ականջի փայտիկ օգտագործելը, քանի որ դրանք բավականին  հաճախ վնասում են ականջի թմբկաթաղանթը։

News.ru-ն  գրում է, որ ականջներում փոքր քանակության ծծմբի առկայությունը խիստ կարևոր է։ Այն պաշտպանում է ականջի թմբկաթաղանթը։

Բժիշկ ասել է, որ ծծմբի բացակայությունը կարող է ականջի վարակի պատճառ դառնալ։

«Հաճախ ականջի վարակը ջրի ներթափանցման հետևանքով է առաջանում: Բայց այդ ջուրը կարող է ականջից թափվել, օրինակ, ծամելու ժամանակ, ուստի պետք չէ փորձեր կատարել այն մաքրելու՝ ականջի փայտիկի միջոցով։ Այդ դեպքում թմբկաթաղանթն ավելի խոցելի է»,- նշել է Լեսկովը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular