ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանում ավտոմեքենաների գները բարձրացել են

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանում սեպտեմբերի 1-ից ավտոմեքենաների գները բարձրացել են: Այս մասին հաղորդել է Autonews.ru-ը, որն ակտուալ գնացուցակները համեմատել է օգոստոսին եղած գների հետ:

Հայտնի է, որ Volkswagen ավտոմեքենաները թանկացել են միջինը 30-100 հազար ռուբլով: Renault ավտոմեքենաների գինն աճել է՝ հասնելով 15-30 հազար ռուբլու, իսկ BMW-ները թանկացել են 40-60 հազար ռուբլով:

«Ռուսական ավտոմեքենաների դիլերների» ասոցիացիայի ներկայացուցիչ Օլեգ Մոսեևը բացատրել է, որ ավտոմեքենաների գների բարձրացման պատճառը ռուբլու անկումն է: Ապագայում ռուսական արժույթի թուլությունը կարող է շարունակել բացասաբար ազդեցություն գործել գների վրա:

Ըստ «Ավիլոն»-ի շուկայավարման տնօրեն Անդրեյ Կամենսկիի՝ տարվա առաջին կիսամյակում փոխարժեքի տատանումների, գնաճի և մոդելային շարքի նորացման պատճառով Ռուսաստանում ավտոմեքենաները թանկացել են միջինը 3-7 %-ով: Նա չի բացառել, որ 2020 թվականի աշնանը տեղի կունենա հերթական ինդեքսավորումը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը:

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular