ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Handelsblatt (Գերմանիա). քաղաքական անկայունությունը վնասում է ռուբլուն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չնայած նավթի գնաճին՝ ռուբլին շատ է էժանացել: Handelsblatt բիզնես հրատարակությունը փորձագետներին հարցրել է՝ ինչն է դրա պատճառը: Բանկային մասնագետները թվել են անկայունությանը նպաստող մի քանի գործոններ՝ նշելով, որ երկարաժամկետ հեռանկարում շատ բան խոսում է հօգուտ ռուսական արժույթի: Այս մասին գերմանական Handelsblatt թերթում գրել է լրագրող Յան Մալլիենը:

2020 թվականի ընթացքում ռուբլին եվրոյի համեմատ արժեզրկվել է 30%-ով, իսկ ամերիկյան դոլարի համեմատ՝ 20%-ով:

Վերլուծաբանները ռուսական արժույթի ընթացիկ թուլությունը կապում են աշխարհաքաղաքական պատճառների հետ: Խոսքը գնում է, մասնավորապես՝ հետևյալ 3 գործոնների մասին՝

  1.   Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին ծանր թունավորման նշաններով տեղափոխվել է Բեռլինի «Շարիտե» հիվանդանոց: Այս դեպքը հիշեցնում է այլ ընդդիմադիրների ճակատագրի մասին:

  2.   Ռուսաստանն աջակցում է Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, ում դեմ զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվում:

  3.   Ռուսաստանն աջակցում է գործող նախագահ Դոնալդ Թրամփին, և եթե այս տարվա նոյեմբերին անցկացվելիք ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքում իշխանափոխություն լինի, և ժողովրդավարական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը դառնա նախագահ, ԱՄՆ-ն կարող է կոշտացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:

Վերոնշյալ գործոնները կարող են վնասել Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները:

DZ Bank-ի արժութային վերլուծաբան Սանդրա Շտրիֆֆլերը ռուբլու համար կանխատեսել է «տհաճ աշուն»՝ բացատրելով, որ «այս կոնտեքստում ռուբլու կուրսի հետագա նվազումը չի դադարի»: Այդ կարծիքին է նաև Commerzbank-ի արժութային փորձագետ Ուլրիխ Լոյխտմանը: «Դեռ պարզ չէ՝ ԵՄ-ն ինչպես կարձագանքի ընդդիմադիր քաղաքական գործիչ Նավալնիի թունավորմանը և Բելառուսում իրավիճակի զարգացմանը»,-ասել է նա:

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր խստացումը կարող է էապես ազդել երկրի տնտեսության վրա:

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածություն է դիտվել դեռևս մի քանի ամիս առաջ՝ կապված նավթի շուկայում տիրող իրավիճակի հետ: Երբ կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում ավելորդ արտադրություն կար, Ռուսաստանը հապաղում էր կրճատել արտադրությունը: Հաջորդող նավթի գնանկումն վնասել է, հատկապես, թերթաքարային նավթի ամերիկյան արդյունահանողներին: Միևնույն ժամանակ նավթի շուկայում իրավիճակը կրկին կայունացել է: Ի վերջո, Ռուսաստանը այլ խոշոր արտադրողների հետ պայմանավորվել է՝ կրճատել արտադրությունը: Սակայն դրան հետևող նավթի շուկայի բարելավումից ռուբլին ոչինչ չի շահել: Ներդրողների ավելի մեծ ռիսկերի դիմելու աճող պատրաստակամությունը նույնպես չի ամրացրել ռուբլին:

Այն, թե որքան կտևի նավթի գների վերջերս սկսված աճը, Ռուսաստանի և ռուբլու համար վճռորոշ նշանակություն ունի: Նավթի բաժինը կազմում է ռուսական տնտեսության մոտ 35%-ը և ապահովում արտահանման եկամուտների մոտ 70%-ը: Ձմեռային շրջանում կորոնավիրուսի երկրորդ ալիքի վտանգի պատճառով նավթի գնի հետ կապված հեռանկարները պարզ չեն:

Commerzbank-ը կանխատեսում է Ռուսաստանում հիմնական տոկոսադրույքի մինչև 3,5%  նվազում: Ցածր գնաճի պատճառով՝ իրական տոկոսադրույքը հնարավոր է, այսինքն՝ վերականգնված գնաճով ցածր տոկոսադրույքը կմնա դրական, ինչը կամրապնդի ռուբլին:

Metzler Bank-ի արժութային վերլուծաբան Դանիել Ուինկլերը նշել է, որ դրական իրական տոկոսադրույքներից բացի Ռուսաստանն ունի բավականին ուժեղ պետական ֆինանսներ, արտասահմանյան երկրների հետ ապրանքների և ծառայությունների առևտրի ավելցուկ, ինչպես նաև արտարժույթի մեծ պահուստներ:

Այս ամենը երկարաժամկետ հեռանկարում դրական ազդեցություն կգործի ռուբլու վրա: Բայց կարճաժամկետ հեռանկարի դեպքում ռուբլու հետագա նվազման ռիսկերը մնում են բարձր:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular