ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն չի միանում COVID-19-ի դեմ պատվաստումների ԱՀԿ-ի ղեկավարած նախաձեռնություններին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ն չի մասնակցում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրության և տարածման միջազգային ջանքերին, քանի որ նախաձեռնության ղեկավարը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) է: Այս մասին գրված է ռուսական Газета կայքում:

Սպիտակ տան մամլո քարտուղար Ջադ Դիրը ԱՀԿ-ն անվանել է կոռումպացված կազմակերպություն: Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար կշարունակի գրավել միջազգային գործընկերներին: Ամերիկայի նախագահը միջոցներ չի խնայի ցանկացած նոր պատվաստանյութի՝ ԱՄՆ-ի առողջապահության նախարարության անվտանգության և արդյունավետության ստանդարտներին համապատասխանությունը երաշխավորելու համար:

Սույն թվականի հուլիսին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՀԿ-ի կազմից դուրս գալու մտադրության մասին: Որոշումն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հուլիսին:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular