Ունենք մեծ հանրահավաք անցկացնելու ծրագիր
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԲարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջերս հայտարարել էր, որ պատրաստվում են մեծ հանրահավաք անցկացնել։ Այդ թեմայի շուրջ 1or.am կայքը զրուցել է ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի հետ և պարզել, թե արդյոք ՀՅԴ-ն պատրաստ է աջակցել Բարգավաճ Հայաստան կուսակցությանը։ Հարցին ի պատասխան Արծվիկ Մինասյանը ասել է․
«Նախ արձանագրենք, որ մենք երեք կուսակցություններով համատեղ ունենք աշխատանքային խումբ և բոլոր հարցերը քննարկման առարկա են դառնում աշխատանքային խմբում։ Այս պահի դրությամբ մենք նմանատիպ որոշում չունենք, բայց ծրագրերի մեջ կա մեծ հանրահավաք անցկացնել»։
Սոնա Գիշյան