ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ր ուտելիքն է հանգեցնում օրգանիզմի վաղաժամ ծերացման

ՖՈՏՈ

Անառողջ «ուլտրամշակված» մթերքների հաճախակի օգտագործումը կարող է հանգեցնել օրգանիզմի վաղաժամ ծերացման՝ զգուշացնում են Նավարայի  համալսարանի (Իսպանիա) գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է American Journal of Clinical Nutrition ամսագրում:

Ինչպես հայտնում է Science Alert-ը, հետազոտության հեղինակները վերլուծել են 51-91 տարեկան 886 առողջ մարդկանց առողջական վիճակի եւ ԴՆԹ տվյալները: Նրանք մասնակցել են հետազոտությանը 1999-2018 թվականներին:

Գիտնականները պարզել են, թե որքան հաճախ են նրանք ուլրտամշակված մթերքներ (քաղցր ըմպելիքներ, երշիկեղեն եւ այլ մթերքներ որոնք պարունակում են համային հավելումներ, կոնսերվանտներ) օգտագործում:

Հետազոտությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր ամենից հաճախ են անառողջ սնունդ օգտագործել (օրական 3 անգամ), երկու անգամ ավելի հաճախ են հայտնվել մարդկանց 20 տոկոսի մեջ, որոնք ունեցել են ավելի կարճ տելոմերներ: Տելոմերներ են կոչվում քրոմոսոմների ծայրերի հատվածները: Կյանքի ընթացքում բջիջների կիսվելու հետեւանքով տելոմերներն աստիճանաբար սկսում են փոքրանալ` գործարկելով ծերացման պրոցեսը: Այսինքն` տելոմերները որքան կարճ են եւ բջիջները քիչ են կիսվում, այնքան օրգանիզմն արագ է թառամում:       

Հեղինակները զգուշացնում են, որ չնայած տելոմերների կարճացման եւ վնասակար մթերքների օգտագործման միջեւ կոռելյացիային՝ պատճառահետեւանքային կապը մնում է սպեկույլատիվ: Օրինակ, հնարավոր է, որ անառողջ սնունդ օգտագործողները անառողջ ապրելակերպ  են վարել, եւ հենց դա է արագացրել ծերացումը: Սակայն կան նաեւ այլ վկայություններ, որ անառողջ սնունդը կարող է բորբոքային ռեակցիաներ եւ իմունային համակարգում խախտումներ առաջացնել, որոնք  համարվում են ծերացման պրոցեսի գործոններից մեկը:   

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular