Արտակարգ պատահար. Մայրը ողջ-ողջ այրել է հարազատ դստերը. Ֆոտո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում տեղի է ունեցել սարսափելի ողբերգություն
ԱՊԱ-ն հայտնում է, որ Ադրբեջանի ոստիկանությունը որոնում է Գյանջայի բնակիչ Բյուլբյուլ Գասիմովային (1975 թվականի ծնված), որն իր 12-ամյա դստեր՝ Վուսալյու Գուլիեւայի վրա բենզին է լցրել եւ ողջ-ողջ այրել: Աղջիկն ընտանիքի միակ երեխան էր: Աղջկա հայրը՝ Ֆիզուլի Գուլիեւը, Ռուսաստան էր մեկնել արտագնա աշխատանքի:
Երեխան հիվանդանոց է տեղափոխվել խորը այրվածքներով: Չնայած բժիշկների ջանքերին՝ նա մահացել է: Հանցագործության պատճառն այն է, որ աղջիկն առանց հարցնելու տանից փող էր վերցրել: Երեխայի մայրը հոգեկան խանգարմամբ է տառապում: