ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որ դեպքերում կարող են կարմիր խալերը վտանգավոր լինել

ՖՈՏՈ

Կարմիր խալերը, որոնց գիտական անվանումն է անգիոմաներ, բավական տարածված են, սակայն մարդիկ հազվադեպ են դրանց ուշադրություն դարձնում, ինչը որոշ դեպքերում կարող է շատ վտանգավոր լինել։ Բժիշկ և հաղորդավար Տատյանա Շապովակենկոն «Արգումենտի ի Ֆակտի» («Аргументы и Факты») պարբերականի հետ զրույցում նշել է, թե որ դեպքերում են այս նորագոյացությունները վտանգավոր լինում և ինչ է հարկավոր անել լուրջ խնդիրներից խուսափելու համար։

Մասնագետի խոսքով՝ նման կարմիր խալեր կան մոլորակի հասուն բնակչության կեսի մարմնին։ Դրանք բարորակ նորագոյացություններ են, որոնք առաջանում են արյունատար անոթների փոփոխության հետևանքով։ Որպես կանոն անգիոմաները լինում են անվնաս, սակայն դրանց չարորակացման հավանականությունը, այնուամենայնիվ, չի կարելի բացառել։

Անգիոմաների՝ չարորակ ուռուցքի վերածվելու հավանականությունը նվազեցնելու համար մասնագետը խորհուրդ է տալիս դրանց առկայության դեպքում խուսափել արևայրուքից, իսկ արևի ճառագայթների տակ գտնվելու դեպքում ծածկել կարմիր խալը հագուստով։ Բացի այդ, Շապովալենկոն շեշտում է, որ հարկավոր է անհապաղ դիմել բժշկին ու բուժզննում անցնել, եթե կարմիր խալը փոխել է գույնը կամ մեծացել է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular