ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը կառավարում է քմահաճույքով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաղաքական սկզբունքայնության և սեփական քաղաքական ցանկություններին վերջնականապես իրականացնելու համար Նիկոլ Փաշինյանը չի կանգնում ոչինչի առաջ, դրանում մենք քանիցս համոզվելու առիթ ունեցել ենք։ Երկու տարի տևող «դաժան մարտերի» արդյունքում Փաշինյանը կարծես կարողանում է ՍԴ հարցը լուծել իր ուզածով։ Թեպետ այդ ճանապարհին կանգ չառավ ո՛չ օրենքների, ո՛չ Սահմանադրության խախտումների առաջ, նրան անգամ չզսպեց այն, որ ՍԴ դատավորները հնարավոր է իրենց իրավունքները վերականգնեն միջազգային դատական կարգով, ու դրանով խայտառակ լինի մեր երկիրը։ Ըստ էության, սակայն, հարցը դեռ չլուծած՝ Փաշինյանը հասկացել է, որ ոչինչ էլ չի լուծվել։ Փաստ է այն, որ նա առաջին հերթին պայքարում էր Հրայր Թովմասյանի դեմ՝ որպես ՍԴ ղեկավարի, քանի որ նրան փոխելով՝ կառույցն ամբողջությամբ իր ձեռքը կվերցներ։ Իրավաբան մասնագետները, հանրային գործիչները համառորեն փորձում էին Փաշինյանին բացատրել, որ Թովմասյանը կոլեգիալ մարմին հանդիսացող ՍԴ-ում ընդամենը մի ձայն ունի, որ նա որևէ լծակ չունի ազդելու մյուս դատավորների կամքի վրա, բայց դա վարչապետի համար անհասկանալի էր։

Հիմա, երբ ՍԴ-ն Փաշինյանի համար կառավարելի է դառնում, փորձում է սահմանադրական փոփոխություններով Վճռաբեկ դատարանն ու ՍԴ-ն միավորել ու ստեղծել Գերագույն դատարան։ Ժամանակին կյանքի կոչված դատարանակազմության բարեփոխումների ողջ տրամաբանությունն այն էր, որ լիներ եռաստիճան դատական համակարգ, բայց Վճռաբեկ դատարանի նախագահը չլիներ բոլոր դատավորների «պետը», որպեսզի տարբեր ատյանի դատավորներ ավելի անկախ գործեին։ Բայց սա էլ չի տեղավորվում Փաշինյանի ուղեղում։ Ինքը հայտարարել է, որ չի միջամտելու դատարանների գործերին ու չի զանգելու ոչ մի դատավորի, բայց իրականում ինքն ուզում է դատական համակարգի կոշտ բուրգ ստեղծել ու նրա գլխին իր մարդուն կարգել, որպեսզի նրան ասի ու նա ամեն ինչ անի։

Այսօր վարչապետին զեկուցում են, որ Առաջին ատյանի դատարանը կարող է մի որոշում ընդունել, հետո վերաքննիչը՝ մեկ այլ, իսկ վճռաբեկը՝ կա՛մ գործը վարույթ չի ընդունի, կա՛մ կբեկանի ու կվերադարձնի դարձյալ առաջին ատյան, կա՛մ ինքը վերջնական որոշում կկայացնի։ Ու այս համակարգում ամեն ինչ այնքան խառն է անտեղյակ մարդու համար, որ դա ուղղակի Փաշինյանին նյարդայնացնում է, նա չի կարող կառավարել մի կառույց, որը բուրգ չէ։ Բայց եթե այս ամբողջ դատական համակարգը մտցնում ես մեկի տակ, դրան էլ գումարում ՍԴ ֆունկցիան, այս ահռելի կառույցն էլ ո՞վ կարող է ղեկավարել, եթե ոչ դատական համակարգի համար մի պատահական մարդ, մի ճյուղային նշանակության «քաջնազար»․ որ հանգիստ կհամաձայնվի գնալ ու ասել՝ էս կողմ անցեք, էն կողմ անցեք։

Գործից հասկացող շատ քիչ մասնագետներ կհամաձայնվեն այդ մեքենան ղեկավարել, երբ քաջ գիտակցում են, որ նաև վարչապետի կողմից ուղիղ ցուցումներ են լինելու՝ անպիսի վճիռներ կայացնելու, որ բանական դատավորի ուղեղի մեջ չի տեղավորվելու։ Քանի որ Հայաստանը փոքր գյուղ չէ, ոչ էլ գերտերություն, կնշանակի Հայաստանի ղեկավարը պետք աշխատի իշխանությունների տարբեր թևերի փոխլրացումների ու հակակշիռների պարագայում, որ աշխատելու է անկախ լրատվամիջոցների խոշորացույցի տակ, որ պետք է հաշվի նստի միջազգային կառույցների հետ, երբ մեր երկիրը նրանց լիիրավ անդամ է, ու պարտավորվել է գործել այդ կառույցների ընդհանուր համակեցության կանոնների շրջանակներում։

 

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular