ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խմած կին վարորդները սպառնում էին «Գաի» աշխատակցին` «Ընենց կանեմ` կմնամ վրեդ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՎԻԴԵՈ

Shamshyan.com–ը գրում է.

Մարտի 16-ին, կեսգիշերին Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 3 կին վարորդների տրանսպորտային միջոց:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ երկուսը եղել են ոչ սթափ իսկ մեկն էլ իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական:

Ֆոտոլրագրողը հայտնում է` երբ ՃՈ աշխատակիցները «օրիորդներից» պահանջել են ավտոմեքենայի փաստաթղթերն ու վարորդական իրավունքի վկայական` վերջիններս մի տևական ժամանակ իսկական շոու էին սարքել, իսկ աղջիկներից մեկն էլ ՃՈ աշխատակիցներից մեկին ասում էր` «Ընենց կանեմ` կմնամ վրեդ»:

Վարորդներից մեկն էլ ՃՈ աշխատակցին փորձում էր գայթակղել կրծքերով, սակայն պարզվեց, որ ՃՈ աշխատակիցը ծանոթ է Աստծո պատվիրաններին և չշնացավ նրա հետ, ավտոմեքենան էլ տեղափոխեց «գաի պլաշչադկա»:

Մանրամասները` տեսանյութում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular