ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե չեք ուզում, որ ձեր երեխաները անդաստիարակ մեծանան, դադարե՛ք կատարել այս 5 սխալները

ՖՈՏՈ

Ծնողների բարկության կարճատև բռնկումների և վատ պահվածքի դրսևորումներն անջնջելի հետք են թողնում երեխաների հոգեկերտվածքի և ճակատագրի վրա, սակայն ամենաթողությունը նույնպես հղի է սարսափելի հետևանքներով. սա պետք է գիտակցեն բոլոր ծնողները:

Դուք «հանձնվում եք» երեխաներին

Օրինակ, եթե երեխան կամենում է ուրիշ բաժակով խմել կաթը, այլ ոչ ձեր տվածով, դուք իսկույն կատարում եք նրա պահանջը՝ մերժելու փոխարեն: Դուք վախենում եք, որ երեխան կսկսի լաց լինել կամ հրաժարվել ուտելիքից:

Արդարացում՝ «չէ՞ որ նա երեխա է»

Եթե դուք այս խոսքերով հրապարակավ արդարացնում եք ձեր երեխային, դրանով մղում եք նրան շարունակել վատ պահել իրեն և պատասխանատու չլինել իր արարքների համար: Սովորաբար երեխաները ունակ են ավելին անելու, քան նրանցից սպասում են իրենց ծնողները. դա վերաբերում է հարգանքին, բարքերին, ամենօրյա տնային գործերին, առատաձեռնությանը և ինքնակառավարմանը:

Դուք թույլ չեք տալիս՝ ուրիշները քննադատեն ձեր երեխային

Ներկայումս գրեթե անհնար է, որ ուսուցիչները քննադատեն ձեր երեխաներին իրենց ոչ պատշաճ վարքի համար, որովհետև ծնողները դա չափազանց ցավոտ են ընդունում, նույնիսկ չեն փորձում պարզաբանել կամ հասկանալ իրավիճակը: Նման վերաբերմունքով ծնողները խթանում են նրանց անպատասխանատու պահվածքը:

Երեխաները միշտ առաջին տեղում են

Ծնողները հակված են չափից դուրս շատ հոգ տանել իրենց երեխաների մասին՝ ստորադասելով սեփական կյանքը երեխաների պահանջներին և քմահաճույքներին: Դուք չեք կարող նրանց տալ, ինչ ուզում եք և երբ ուզում եք. դուք դրանով միայն խաթարում եք ձեր կյանքը և առողջությունը:

Նրանք օգտագործում են առավելությունները՝ կարճ ճանապարհով գնալու համար

Ծնողներն այսօր իրենց երեխաներին գոհացնելու համար կատարում են նրանց բոլոր պահանջները, մինչդեռ պետք է նրանց սովորեցնել համբերատարություն և այն, որ ուտելիքը չպիտի միշտ պատրաստ մատուցվի նրանց, պետք է սովորեցնել նրանց օգնել ձեզ խոհանոցում ուտելիք պատրաստելիս:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular