ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինական հսկա «Huawei»-ը ներդրումներ կկատարի Ռուսաստանում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պարզվում է, որ ԱՄՆ-ի բաժանումը տեխնոլոգիական հսկա «Huawei»-ից ձեռնտու է ՌԴ-ի տնտեսության և ռուսական IT ոլորտի համար։ Չինացիները հայտարարել են Ռուսաստանում հետազոտական կենտրոնի բացման և զարգացման մեջ իրենց՝ միլիարդավոր դոլարներ գնահատվող ներդնումները ոչ թե Ամերիկայում, այլ՝ ՌԴ-ում կատարելու մասին։ Փորձագետները գտնում են, որ չինական տեղեկատվական տեխնոլոգիաների հսկայի փողերը Ռուսաստանի բարձրագույն տեխնոլոգիաների բաժնին հիմնովին այլ մակարդակի հասնելու հնարավորություն կտան։ Այս մասին իր «Технологический прорыв России оплатит Америка» հոդվածում գրել է լրագրող Օլգա Սամոֆալովան։

«Այն բանից հետո, երբ Վաշինգտոնը մեզ ներառեց ազգային անվտանգությանը սպառնացող կազմակերպությունների ցուցակում, մենք մեր ներդրումներն ԱՄՆ-ից տեղափոխեցինք Ռուսաստան, մեծացրինք այս երկրում կապիտալ ներդրումները, ընդլայնեցինք ռուս գիտնականների կոլեկտիվը և բարձրացրինք նրանց աշխատավարձը»,- ասել է «Huawei» ընկերության հիմնադիր Ժեն Չժենֆեյը։

2019 թվականի մայիսին ԱՄՆ-ն Huawei-ին ներառել է պատժամիջոցների ցուցակներում՝ կապված ազգային անվտանգության սպառնալիքի հետ։ Վերջերս Թրամփը բացառել է ընկերության վերադարձն ամերիկյան շուկա։

Հեղինակավոր վերլուծաբան Մինգ-Չի Կուոն նշել է, որ վատագույն դեպքում պատժամիջոցների պատճառով Huawei-ն ստիպված կլինի անհետանալ շուկայից։ Իսկ ավելի լավատեսական կանխատեսման համաձայն՝ համաշխարհային շուկայում չինական հսկայի բաժինն զգալիորեն կկրճատվի։ Ընկերությունը ստիպված կլինի խնայել կորուստները ծածկելու համար, ինչի արդյունքում սարքավորումների բաղադրիչները կփոխարինվեն ավելի էժաններով։

Ընկերության հիմնադիր Չժենֆեյը նշել է, որ չնայած մի քանի ամերիկացի քաղաքական գործիչների Huawei-ը ոչնչացած տեսնելու ցանկությանը՝ ընկերությունը գոյատևելու է, և այդ հարցում նրան օգնելու են ռուսական «ուղեղները»։

AMarkets-ի վերլուծական բաժնի ղեկավար Արտյոմ Դեևը նշել է, որ տարբեր կանխատեսումների համաձայն՝ մինչև 2025 թվականը ՌԴ-ի և ԱՊՀ-ի նոր սերնդի ցանցերում ներդրումները կարող են կազմել 30 մլրդ դոլար, իսկ եթե չինական ընկերությունն ակտիվացնի իր աշխատանքը շուկայում, ծրագրերի մեջ նրա մասնաբաժինը, հատկապես ԵԱՏՄ երկրներում, կարող է հասնել 20-25%-ի։

Դեևը գտնում է, որ չինական հսկայի Ռուսաստան գնալը երկրում տեխնոլոգիական աճի լայն հորիզոններ է բացում։ Սակայն զգուշացնում է՝ հետևել, որ համագործակցությունը շահավետ լինի ինչպես Չինաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը:

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular