ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է` ով է աշխարհի ամենահարուստ կինը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ամերիկյան Amazon ընկերության սեփականատեր, աշխարհի ամենահարուստ մարդու` Ջեֆ Բեզոսի նախկինը կինը` Մաքենզի Սքոթը, ճանաչվել է աշխարհի ամենահարուստ կին, հայտնում է Bloomberg-ը: Կնոջ կարողությունը հասել է 68 միլիարդ դոլարի:
 
Ամենահարուստ կանանց ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնում է L'Oreal ընկերության սեփականատեր Ֆրանսուազ Բետենկուր-Մայերսը, ում կարողությունը կազմում է 66.8 միլիարդ դոլար:
 
Երրորդ տեղում «Walmart»-ի հիմնադրի դուստրն է` Էլիս Ուոլթոնը:
 
Նշենք, որ Մաքենզին աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցնում է 12-րդ տեղը, իսկ  Բետենկուր-Մայերսը` 13-րդ:
 
 Բեզոսն ու Մըքենզին ամուսնալուծվել են 2019 թվականին: Կինը ստացել է Amazon ընկերության բաժնետոմսերի 4%-ը: 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular