Մուգարների ընտանիքի պատմությունը. Նրանք համարվում են ամենահարուստ հայերն ԱՄՆ-ում
ՄՇԱԿՈՒՅԹԱշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերի մեծ մասը, որոնք հաջողությունների են հասել ֆինանսների ու բիզնեսի ոլորտում, չեն մոռանում իրենց պատմական հայրենիքի մասին և զբաղվում են բարեգործությամբ։ Մուգարների ընտանիքի անդամները նման հայերի թվին են դասվում։ Ավելի քան մեկ հարյուրամյակ շարունակ Մուգարները համարվոմ են Բոստոնի ամենաազդեցիկ և հարուստ ընտանիքներից մեկը։
Մուգարները՝ Մուկրտիչյանները, ծագել են հայտնի արիստոկրատ հայերից։ Նրանց նախնիներն ապրել են Օսմանյան Թուրքիայում՝ Խարբերդում, ապա արտագաղթել են ԱՄՆ և հիմնվել այնտեղ։
Առաջին Մուգարները, որոնք ոտք են դրել ամերիկյան հողի վրա 1904 թ., եղել են եղբայրներ Մարտին և Չարլզ Մուկրտիչյանները։ Սկզբում հիմնվելով Նյու Յորքում՝ եղբայրները շարունակել են ընտանեկան բիզնեսն ու քաղաքի կենտրոնում ոսկերչական խանությ հիմնել։ Սակայն գաղափարը հաջողությամբ չի պսակվել և նրանք որոշել են հեռանալ Նյու Յորքից՝ այս անգամ հաստատվելով Բոստոնում։
Նոր վայրում բախտը նրանց ժպտացել է և «Կարպերտ» ոսկերչական խանութը, որ անվանվել է հայրենի քաղաքի պատվին, սկսել է եկամուտ ունենալ։ 1906 թ. Չարլզին ու Մարտինին միացել են նրանց եղբայրներ Սարգիսը, Գրիգորն ու Արթուրը։ Արդեն մեկ տարի անց եղբայրները հիմնեցին ոսկերչական մեծ խանութ, որը սպասարկում էր ամենահայտնի ու ազդեցիկ ամերիկացիներին։ Նրանց մշտական հաճախորդները դարձան նախագահները, նահանգապետները, բարձրաստիճան պաշտոնյաներն ու հոլիվուդյան աստղերը։
Բացի ոսկերչությունից՝ ողբայրները զբաղվում էին նաև ռեստորանային ու շինարարական բիզնեսներով։ Սարգիս Մուգարը հիմնել է Բոստոնում առաջին հայկական ռեստորանը, իսկ երկրորդը՝ Մասաչուսեթսում։
Երբ Օսմանյան կայսրությունում սկսվեցին հայ բնակչության զանգվածային հետապնդումներն ու սպանությունները, Մուգարների ընտանիքը մեծ միջոցներ ներդրեց, որոնք ուղղվեցին թուրքական զորքերի դեմ պայքարին։ ԱՄՆ-ում ընտանիքի անդամները ֆոնդ հիմնեցին, որն օգնում էր ԱՄՆ ներգաղթած հայերին։ Սեփական միջոցներով նրանք Բոստոնում կառուցեցին տասնյակ հաստատություններ, որտեղ հայերին բնակարաններ տրամադրվեցին։ Մուգարները հայրենիակիցներին աշխատանքով էին ապահովում խանութներում, ռեստորաններում և շինարարական օբյեկտներում։
Սթիվեն Մուգարը՝ Սարգիս Մուգարի որդին, դարձավ ընտանիքի ամենավառ ներկայացուցիչը։ Նա ծնվել է 1901 թ. Օսմանյան կայսրությունում։ Նրա հայրը ԱՄՆ է տեղափոխվել 1906 թ. և որոշ ժամանակ անց տեղափոխել նաև ըտանիքին։ «Ես դաստիարակվել են հայկական ընտանիքում՝ հայկական ավանդույթներին համապատասխան։ Մենք գնացել ենք ամերիկյան դպրոց, սակայն երբեք չենք մոռացել մեր մայրենի լեզուն։ Տանը հայրիկը մեզ չէր թույլատրում անգլերեն խոսել. մենք խոսում էինք միայն հայերեն», - գրել է Սթիվենը։
Վաղ հասակից Սթիվենն օգնել է հորը բիզնեսում։ Սարգիսը հիմնել է «Star Market» կոչվող խանութը, որը նրա մահից հետո որդին վերածել է ԱՄՆ-ում առաջին սուպերմարկետների ցանցին։ Հոր մահից հետո Սթիվենը զարմիկներ Ջոնի և Կարենի հետ զբաղվել է ընտանեկան բիզնեսի ընդլայնմամբ։
1950 թ. Սթիվենի բիզնեսը բարգավաճում էր, և հենց այդ ժամանակ էլ սկսվեց նրա բարեգործական գործունեությունը։ 1955 թ. Սթիվեն Մուգարը ամբողջությամբ ֆինանսավորեց Բեյրությում հայկական համալսարանի կառուցումը, որն այսօր համարվում է Մերձավոր Արևելքի ամենահեղինակավոր ուսումնական հաստատություններից մեկը։
1950-1980 թթ. Մուգարը հիմնեց տասնյակ ֆոնդեր ԱՄՆ-ում հայկական եկեղեցիների, դպրոցների ու մշակութային կենտրոնների կառուցման համար։ Նա ԱՄՆ-ի հայկական համայնքի ամենաականավոր ներկայացուցիչներից մեկն է։ Հենց Սթիվենն է պրոֆեսոր Հրայր Հովնանյանի հետ միասին հիմնել Ամերիկայի հայկական ասամբլեան։
Սթիվենի որդին՝ Կարոլին Մուգարը, զբաղեցնում է Ամերիկայի հայկական ասամբլեայի նախագահի պաշտոնը և ակտիվորեն ներգրավված է ԱՄՆ-ում հայկական լոբբիի կյանքում։