Ղարաբաղի նախագահը պատերազմի պատրաստվելու կոչ է արել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԼեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը քաղաքացիներին կոչ է արել պատրաստվել ոչ թե բանակցությունների, այլ՝ պատերազմի: Այս մասին «Sputnik Армения» կայքում տեղադրված հոդվածին«Президент Карабаха призвал готовиться к войне» հոդվածով անդրադարձել է ռուսական lenta.ru կայքը:
Նախագահը նշել է, որ հայկական կողմը չի պատրաստվում քննարկել տարբերակները, որոնք կարող են թուլացնել Ղարաբաղի անվտանգությունը: Հարությունյանը վստահ է, որ հանրապեստությունն՝ ի պատասխան Ադրբեջանի հռետորաբանության, պետք է ուժեղացնի բանակը:
«Բանակցությունների թեման քննարկելու փոխարեն եկեք իրատես լինենք և պատրաստվենք պատերազմի: Բանակցություններ չեն լինելու: Ես դա չեմ տեսնում: Ադրբեջանը տրամադրված չէ բանակցությունների, նա կրակում է Հայաստանի դիրքերի ուղղությամբ, սպառնում է հարվածել ատոմային էլեկտրակայանին: Էլ ինչի՞ մասին խոսենք»,- հայտարարել է նա:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը: