ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական ինքնավստահություն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությոնից հետո ականատես ենք լինում, թե ինչքան ինքնավստահ է Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը, որն իհարկե տարակուսելի փաստ է։ Տիրապետող է այն մտայնությունը, թե մեկ անգամ հաղթելու դեպքում անընդհատ կարելի է հաղթել։ Չհիմնավորված վստահությունն այնքան մեծ է, որ նույնիսկ քաղաքական տեխնոլոգիաներն ու մոտեցումներն են նույնը մնացել։ Այսինքն ո՛չ հռետորաբանությունն է փոխվել, և ո՛չ էլ հանրության հետ փոխհարաբերվելու կերպը, քանի որ Փաշինյանն այն համոզմունքն ունի, որ մոտեցումն այդ պետք է մշտապես ընկալելի լինի քաղաքացիների համար։ Հասկանալի է, որ Փաշինյանի ինքնավստահության աղբյուրը հեղափոխական այն էմոցիոնալ տրամադրություններն են, որոնք մի ժամանակ եղել են։ Չգիտես ինչու վարչապետին թվում է, թե այդ համաժողովրդական հեղափոխականությունը մինչ օրս կառուցակազմիկ տեսք ունի, բայց այս հարցում նա վստահաբար սխալվում է։

Ճիշտ է, հեղափոխության հիշողությունը դեռևս թարմ է, բայց վստահաբար հանրային տրամադրություններն այլևս այն չեն, ինչ 2018 թ․-ի ապրիլին։ Մարդիկ փոխվել են և այդ փոփոխության հետ իմքայլականները ստիպված են առերեսվել, եթե ոչ այսօր, ապա վաղը։ Փաստացի ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, երբ կառավարող «էլիտայի» իրականության վերաբերյալ պատկերացումները խիստ տարբերվում են հանրային պատկերացումներից։ Եթե իշխանությունը օր օրի էլ ավելի է խրվում հեղափոխական կոնֆորմիզմի ճահճի մեջ, ապա հանրային միջավայրում հեղափոխականությունը աստիճանաբար անկում է ապրում և մարդիկ հեղափոխական փոփոխություններ են ակնկալում։ Այս անհամապատասխանությունը իհարկե լրջագույն մարտահրավեր է, որը ըստ պատշաճի չի ընկալվում և ինչ-որ մի օր անցանկալի հետևանքների է հանգեցնելու։ Պարզապես համակարգը չի կարող արդյունավետ աշխատել համանման խզման պարագայում, խզում, որն աստիճանաբար փոխակերպվում է խորը անդունդի։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular