ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը կախված է ԱԺ դահլիճում հնչող ելույթներից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am-ի հարցերին պատասխանում է Լուսավոր Հայաստան կուսակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։

- Տիկին Կոստանյան, վերջերս ԼՀԿ-ն հայտնել է, որ պատրաստվում է Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը դնել և այդ  թեմայով հայցադիմում եք ուղարկել նրան։  Հայցադիմումին որևէ պատասխանը ստացել ե՞ք և արդյո՞ք դնելու եք հրաժարականի հարցը։

— Ըստ էության, դա ոչ թե հայտ է, այլ խմբակցությանը վերապահված գործիքակազմ է հարցապնդում ուղարկելը նախարարության տվյալ ոլորտի պատասխանատուին։ Հարցապնդումը իրենից ենթադրում է մի շարք հարցեր՝ նախարարությանը վերապահված ոլորտների վերաբերյալ, և մեկամսյա ժամկետում նախարարությունը պարտավոր է պատասխանել այդ հարցապնդման մեջ տեղ գտած բոլոր հարցերին։ Մենք հարցապնդումն ուղարկել ենք մարտ ամսին և մեկ ամիս հետո նախարարությունը  մոտ 100 էջի չափով ծավալուն պատասխաններ է ուղարկել։ Եվ քանի որ լիագումար նիստերի ընթացքում դա պետք է զեկուցվի, ենթադրվում է, որ նիստերը սկսելուն պես մի նիստ կհատկացվի այդ հարցապնդման զեկույցը ներկայացնելուն և դրա արդյունքում նաև  ենթադրաբար պետք է, որ բխի հրաժարականի պահանջը, որը կախված է պատասխաններից և դահլիճում հնչող ելույթներից։

Վերջին շրջանում  նաև շատ բողոքներ կան Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի աշխատանքից, և ԼՀԿ-ն արդյո՞ք չի պատրաստվում դնել նաև Արսեն Թորոսյանի հրաժարականի հարցը։

— Մեկ խորհրդարանական ուժ և մեկ խմբակցություն 6 ամսվա մեջ մեկ անգամ և մեկ նախարարի հրաժարական կարող է պահանջել։ Փաստացի հիմա եթե մենք մոտ օրերս պահանջենք ԿԳՄՍ նախարարի հրաժարականը ուրեմն այդ հնարավորությունը կարող ենք ունենալ 6 ամիս հետո։

 

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular