ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


22 խորհուրդ հանրահռչակ ոճաբանների կողմից. Ինչպես դառնալ իսկական կին

ՖՈՏՈ

Կին լինելն իսկական արվեստ է, և նրանցից յուրաքանչյուրն իր խորամանկություններն ունի, իրեն հատուկ հմայքը ու իր օծանելիքի բույրը: Սակայն ոչ ոք այնքան լավ գլուխ չի հանում հմայքից և գեղեցկությունից, որքան  նորաձևության անգերազանցելի օրենսդիրները:

1. Իսկական կինը պետք է լինի քմահաճ և մի փոքր չար: (Քրիստիան Դիոր)

2. Տարիքը կնոջ համար ամենակարևոր բանը չէ. նա կարող է հիասքանչ լինել 20 տարեկանում, հմայիչ` 40-ում, և աննման՝ մինչև իր կյանքի վերջը: (Կոկո Շանել)

3. Ձեռքերը կնոջ այցեքարտն են, պարանոցը` անձնագիրը, իսկ կուրծքը` արտասահմանյան անձնագիրը: (Կոկո Շանել)

4. Կոշիկի ընտրության մասին մտահոգությունը երբեք չափազանց չի լինում: Շատ կանայք մտածում են, թե դրանք այնքան էլ կարևոր չեն, բայց կնոջ էլեգանտության իրական ապացույցն այն է, թե ինչ կա նրա ոտքերին: (Քրիստիան Դիոր)

5. Կնոջ լավագույն նորաձև աքսեսուարը գեղեցիկ տղամարդն է: (Կոկո Շանել)

6. Մի խորացեք տրենդների մեջ, կուրորեն մի հետևեք դրանց: Թույլ մի տվեք, որ մոդան իշխի Ձեզ. ինքներդ որոշեք`ով եք Դուք և ինչ եք ուզում արտահայտել Ձեր հանդերձանքով ու կենսակերպով: (Ջիաննի Վերսաչե)

7. Ձեր կերած յուրաքանչյուր կտորը բերանի մեջ մնում է 2 րոպե, ստամոքսում`2 ժամ, իսկ ազդրերում, ավա՜ղ, 2 ամիս: (Քրիստիան Դիոր)

8. Էլեգանտ լինել՝ չի նշանակում՝ աչքի ընկնել այնպես, որ ճչացող լինի: Էլեգան մոդան իշխի ձեզ, թե դրանք այնքան տտտ տտտտտտ լինել՝ նշանակում է՝ դաջվել դիմացինի հիշողության մեջ: (Ջորջիո Արմանի)

9. Օծանելիքը կնոջ անհատականության անգերազանցելի երանգն է, այն կերպարի վերջին շտրիխն է: (Քրիստիան Դիոր)

10. Աքսեսուարներ ընտրելիս հանեք այն, ինչ հագել եք վերջինը: (Կոկո Շանել)

11. Ձեր հանդերձանքը ցույց է տալիս, թե ինչպես եք Դուք ներկայանում աշխարհին, հատկապես հիմա, երբ մարդկանց միջև կոնտակտներն այդքան արագ են ստացվում: Նորաձևությունն այն անմիջական լեզուն է, որը հասկանալի է առանց թարգմանության: (Միուչչա Պրադա)

13. 12. Եթե Ձեր ոտքերը ծուռ են, հագեք խորը դեկոլտեով զգեստ: (Քրիստիան Դիոր)

14. Միշտ քայլեք այնպես, ասես Ձեզ հետևում են 3 տղամարդիկ: (Օսկար դե լա Ռենտա)

15. Դուք չեք կարող կեղծել փայլը, շիկը, բայց կարող եք շքեղ լինել կեղծ մորթիների մեջ: (Կարլ Լագերֆելդ)

16. Տգեղ կանայք չեն լինում, լինում են ծույլ կանայք: (Կոկո Շանել)

17. Որքան վատ են կնոջ գործերը, այնքան լավ տեսք նա պիտի ունենա: (Կոկո Շանել)

18. Կոշիկները փոխակերպում են Ձեր մարմնի կեցվածքն ու արտահայտությունը: Դրանք Ձեզ վեր են բարձրացնում ինչպես՝ ֆիզիկապես, այնպես էլ՝ զգայական մակարդակում:(Քրիստիան Լաբուտեն)

19. Լավ ձևված ու կարված զգեստը սազում է յուրաքանչյուր կնոջը, և սա վիճարկելի չէ:(Կոկո Շանել)

20. Գեղեցկության մասին հոգ տանելիս պետք է սկսել սրտից և հոգուց, այլապես ոչ մի գեղարարական միջոց չի օգնի: (Կոկո Շանել)

21. Գնեք քիչ, ընտրեք լավագույնը և, ամենակարևորը, դա արեք ինքներդ: (Վիվիեն Վեսթվուդ)

22. Զգուշացեք օրիգինալությունից: Կանանց նորաձևության պարագայում այն կարող է հանգեցնել դիմակահանդեսի: (Կոկո Շանել)

23. Ոչինչ կնոջը չի ծերացնում այնքան, որքան չափազանց ճոխ հանդերձանքը: (Կոկո Շանել)

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular